Հարբած Աննա Սեմյոնովիչին դուրս են բերել մոսկովյան բարից
ФОТО«Блестящие»-ի նախկին մենակատար Աննա Սեմյոնովիչին վերջին շրջանում մոսկովյան բարերում հաճախ են տեսնում ալկոհոլի բաժակը ձեռքին: Հունիսի վերջին գիշերային ակումբում Աննայինտեսել էին երկու տղամարդու հետ սիրախաղ անելիս, իսկ երեկ հավաքույթից հետո նա հազիվ էր ոտքի վրա կանգնում: Հայտնի երգչուհուն բարից մեքենայի մոտ օգնել է հասնել նրա անձնական վարորդը:
Life.ru-ի տեղեկություններով՝ Աննան մասնակցել է «Ռուսական ռադիո»-ի հավաքույթին, որից հետո երգչուհուն տեսել են բարերից մեկում ընկերախմբի հետ, որոնց նա ներկայացնում էր կյանքի մասին իր դիտարկումները:
«Դուք չեք հասկանում: Ձեր ուղեղն ուրիշ է: Մարդը չի կարող մշտապես երջանիկ լինել: Յուրաքանչյուրն ունի երջանկության իր վիճակը՝ մեկի համար դա մաթեմատիկան է, մյուսի՝ սնունդը, երրորդի՝ ալկոհոլը»,- դատողություններ է արել Սեմյոնովիչը՝ կատարելով ոչ այնքան սթափ մարդուն հատուկ դադարներ: Այն, որ նա հարբած է եղել՝ հաստատում էին նաեւ Աննայի մի փոքր արգելակված շարժումները, երբ նա իր խոսքերն ուղեկցում էր ժեստերով:
36-ամյա երգչուհին որոշել է խոսել նաեւ կրոնի մասին: Աստծո մասին դատողությունները «Блестящие»-ի նախկին մենակատարը ներկայացրել է Հունաստանում անցկացրած վերջին հանգստի ժամանակ իր սիրային արկածների եւ նոր հոլովակի նկարահանման մասին պատմություններով:
«Աստված մեկն է, չկա Ալլահ, Բուդդա, Քրիստոս, կա մեկ շշմեցուցիչ աստղ, որը մեզ սեր եւ երջանկություն է պարգեւում: Խմենք նրա կենացը»,- եզրափակել է Սեմյոնովիչը:
Արդյունքում, հավաքույթի վերջին հայտնի երգչուհին հազիվ է ոտքի վրա կանգնել: Նրա անձնական վարորդն է օգնել հավասարակշռությունը պահել, որը պինդ բռնել էր Աննայի թեւն, այնուհետեւ նրան մեքենայի մեջ է նստեցրել:
Պարբերականի տեղեկություններով՝ Աննա Սեմյոնովիչի հարազատները եւ ընկերները տագնապի կոչնակ են հնչեցնում՝ նա գործնականում մշտապես հարբած վիճակում է: