Հուլիսին արձանագրվել է պարենային ապրանքների 4.3, ոչ պարենայինների` 1 տոկոս գնանկում
ЭКОНОМИКА2016 թվականի հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 4.3 տոկոս գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի՝ 20.9 տոկոս և մրգի 19.4 տոկոս գնանկումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողակ ան գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2016թ. հունվար-հուլիսին» հաղորդագրությունից:
Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 20.9-0.1 տոկոս գնանկում, իսկ 3-ում` 0.7-8.2 տոկոս գնաճ:
2016թ. հուլիսին հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1 տոկոսով գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի և գործվածքի՝ 3.9 տոկոս, կոշկեղենի՝ 2.5 տոկոս, վառելիքի` 2.2 տոկոս, անձնապիտո ապրանքների 1.3 տոկոս գնանկումով: Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2016թ. հուլիսին հունիսի համեմատ արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1.5-0.1 տոկոս գնանկում, իսկ մեկում՝ 0.1 տոկոս գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 1.2 տոկոսով: