Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թուրքիան Հնդկաստանից պահանջել է փակել Գյուլենի դպրոցները

МЕЖДУНАРОДНОЕ
Հնդկաստանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Էրդալ Սաբրի Էրգենը հայտարարել է, որ Անկարան Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում փակել երկրի տարածքում գործող հաստատությունները, որոնք կապված են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որին թուրքական իշխանությունները մեղադրում են հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ամեն բան, ինչ կապված է այդ ցանցի հետ, պետք է փակվի: Դրանք պետք է մանրազնին ստուգել: Դա չարիք սերմանող ապօրինի ցանց է: Այդ ցանցի հետ կապված հաստատություններ կան Մումբայում: Մեր դեսպանը տեղեկացրել է հնդկական իշխանություններին»,- լրագրողներին հայտարարել է թուրք հյուպատոսը:
«Մենք Հնդկաստանի կառավարությանը խնդրել ենք փակել Մումբայում եւ Մախարաշտիում այդ ցանցի հետ կապված բոլոր հաստատությունները», -հավելել է նա:
Օգոստոսի սկզբին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն Իսլամաբադ կատարած այցի ընթացքում նման խնդրանք էր ներկայացրել նաեւ Պակիստանի իշխանություններին: 
Թուրք նախարարը Գյուլենի՝ արդի իսլամ քարոզող «Հիզմեթ Հարեքեթի» կազմակերպությունը «ահաբեկչական» է անվանել, որն ամբողջ աշխարհում, այդ թվում` մահմեդական երկրներում կրթական եւ մշակութային հաստատությունների մեծ ցանց ունի: 
«Նախկինում մենք պաշտպանել ենք նրանց, բայց մենք չենք իմացել, որ նրանք գաղտնի մտադրություն ունեն, որ նրանք ուզում են նման փորձերով գրավել իշխանությունը Թուրքիայում, ինչի առաջին փորձը եղել է 2013 թվականի դեկտեմբերին», -ասել է Չավուշօղլուն` նկատի ունենալով խոշոր կոռուպցիոն սկանդալը, որի ժամանակ բացահայտվել էր Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողություններ:
Ի պատասխան Ղրղզստանում գյուլենական դպրոցները փակելու Չավուշօղլուի պահանջին՝ պաշտոնական Բիշքեկն Անկարային կոչ է արել չմիջամտել Ղրղզստանի ներքին գործերին: Ղրղզստանում ներկայում գործում են 16 ուսումնարաններ, երեք տարրական դպրոցներ, մեկ միջազգային դպրոց եւ մեկ խոշոր` «Աթաթուրք-Ալա-Թոո» համալսարան, որոնցում սովորում է 11 հազար դպրոցական եւ ուսանող, մոտ նույնքան շրջանավարտ են ունեցել այդ դպրոցները սկսած 1996 թվականից:
Անկարայի հորդորով գյուլենական կրթական հաստատությունները փակել են Սուդանը եւ Ադրբեջանը: Գյուլենական դպրոցները հրաժարվել են փակել Ղազախստանը եւ Կամբոջան: 
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է:  
  «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալի քննադատներից մեկը:
2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանությունները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության եւ իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ:
Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества