Շիրակցի 60 երիտասարդներ ամառային հանգիստն անցկացնում են վրանային հոգևոր ճամբարում
ОБЩЕСТВОՇիրակի թեմի սուրբ Յոթ Վերք եկեղեցու երիտասարդաց միությունը, թեմի սոցիալ-կրթական կենտրոնի և Գյումրու ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպել է վրանային հոգևոր ճամաբար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 5-9-ը կազմակեպվող ճամբարը գործում է Սևանի Վազգենյան ճեմարանի տարածքում: Հոգևոր ճամբարի մասնակիցները հնարավորություն ունեն այդ օրերի ընթացքում ոչ միայն իրենց ակտիվ հանգիստն անցկացնել գեղատեսիլ Սևանում, այլև մասնակցել ժամերգությունների ու պատարագների, լսել հոգևոր զրույցներ, ծանոթանալ Հայ առաքելական եկեղեցու ծեսերին ու տոներին:
Ճամբարը նախատեսված է 15-35 տարեկան բոլոր ցանկացողների համար:
Ինչպես նախորդ տարի այս տարի ևս մասնակցության համար նախապես սահմանված էր 60 տեղ:
«Ճամբարը նպատակ ունի նաև երիտասարդներին համախմբելու՝ նրանց ամառային ակտիվ հանգիստը համատեղելով հոգևոր և հայրենասիրական դաստիրակության հետ»,- իր խոսքում նշեց Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղության ղեկավարՀայկարամ Դրմեյանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Полный каталог Armflix вновь доступен на Uplay



