Ինքնասպանության փորձ կատարած անձը տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին
ОБЩЕСТВОՓրկարարներն օգոստոսի 8-ին կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը, և նա տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օգոստոսի 8-ին, ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով կամրջից:
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները կանխել են 1972 թ. ծնված Հ. Ն.-ի ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին»։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



