Տեղատարափը հեղեղել է Վրաստանի Փոթի քաղաքը
ОБЩЕСТВОՏեղատարափ անձրեւները լույս օգոստոսի 25-ի գիշերը հեղեղել են Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի կենտրոնական փողոցները եւ բնակիչների տների առաջին հարկերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 25-ին հաղորդել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Փոթիի քաղաքապետարանում հայտարարել են, որ տեղի յոթ ջրմուղ կայաններն աշխատում են, սակայն մեծ քանակությամբ տեղումների պատճառով ջրի կուտակումներ են առաջացել: Քաղաքի իշխանությունները նշում են, որ Փոթին ամեն անգամ նման խնդիրների առջեւ Է հայտնվում սաստիկ անձրեւի ժամանակ, ուստի պլանավորվում Է կառուցել լրացուցիչ ջրմուղ կայաններ:
Տեղի բնակիչներն օգնություն են խնդրում քաղաքապետարանի ներկայացուցիչներից:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



