Մոսկվան ցանկանում է, որ Բաքուն ու Երեւանը ԼՂ հակամարտության լուծում գտնեն. Պուտին
ПОЛИТИКАՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային եւ երկուստեք ընդունելի լուծում գտնեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իրոք խնդիր է, որը մեզ բաժին է հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ՝ որքան սուր է այդ հարցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք հասնել այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը այնպիսի լուծում գտնեն, որը կլինի փոխզիջումային, բայց երկուստեք ընդունելի»,-ասել Է Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը:
Պուտինը հավելել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, եւ երկու պետություններն էլ զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծեցին ի շահ այսօրվա եւ ապագա սերունդների»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
По какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»
2
Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»
3
Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»
4
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
5
Государственная политика должна объединять общество



