Գործակալ․ Իսկոն ցանկանում է մնալ «Ռեալում» և երկարաձգել պայմանագիրը
СПОРТ«Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի հայր և գործակալ Պակո Ալարկոնը հայտարարել է, որ որդին մադրիդյան ակումբից հեռանալու մտադրություն չունի։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Իսկոյի տրանսֆերը ձեռք բերելու ջանքեր է գործադրում «Միլանը»։
-Վերջին օրերին Իսկոյի տրանսֆերի վերաբերյալ բազմաթիվ լուրեր են եղել, սակայն դրանք մեզ չեն հետաքրքրում։ Այս պահին մենք չենք դիտարկելու «Միլանի» կամ այլ ակումբների առաջարկները։ Իսկոն ցանկանում է կարիերան շարունակել բացառապես «Ռեալում» և հույս ունի՝ կերկարաձգի պայմանագրի ժամկետը, որը լրանալու է 2018-ին,-Պակո Ալարկոնի խոսքը մեջբերված է «Tuttomercatoweb»-ից։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



