2015 թվականին մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազե՞լ է.«Հայկական ժամանակ»
ЭКОНОМИКА«Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015 թվականին մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014 թվականի համեմատ։ Սա որոշակի հետևություններ անելու հիմքեր է տալիս։
Մասնավորապես շաքարի ներմուծումը կրճատվել Է 24 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով և այլն։ Սա կաոող Է պայմանավորված լինել մի քանի գործոններով։ Անցած տարի չնայած պաշտոնապես արձանագրված տնտեսական աճին, ՀՀ բնակչության գնողունակությունը նվազել էր, և նշված ապրանքների սպառումը ևս կարող էր նվազել այդ պատճառով։ Բայց խնդիրն այն Է, որ ամբողջ աշխարհում ու նաև միևնույն տնտեսական տարածքում գտնվող ՌԴ-ում նշված ապրանքների գները էականորեն իջել էին, իսկ Հայաստանում չէին փոխվել, կամ նույնիսկ թանկացել Էին այն պարզ պատճառով, որ նշված ապրանքների հայաստանյան շուկաներում մրցակցությունը իսպառ բացակայում Է: Եթե դրանց գները փոխվեին համաշխարհային շուկայի միտումների համապատասխան, ապա ՀՀ բնակչության գնողունակության անկման պայմաններում դրանց սպառումը այդքան չէր նվազի։ Եվ չի կարելի բացառել նաև ստվերի մեծացումը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։