Նախագահի գլխավոր խորհրդականը ավելի քան 50 միլիոն դրամ ունի
ЭКОНОМИКАՀՀ նախագահի գլխավոր խարհրդական Արամ Ղարիբյանը նախորդ տարի ավելի քան 50 միլիոն դրամ դրամական միջոցներ է հայտարարագրել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր գույքի եւ եկամուտների 2015թ. հայատարարագրից տեսնում ենք, որ նախագահի խորհրդականը նախորդ տարի 20 հազար դրամի չափով բաժնեմաս է ունեցել, որը տարվա ընթացքում նա վաճառել է:
Արամ Ղարիբյանի դրամական միջոցները կազմել են 17 միլիոն դրամ, 36 հազար ԱՄՆ դոլար եւ 37 հազար եվրո: Նրա տարեկան եկամուտներն էլ գլխավորապես աշխատավարձից են գոյացել՝ կազմելով 9 միլիոն 994 հազար դրամ: Տարեկան եկամուտների մեջ է ներառվել բաժնեմասը վաճառելուց ստացված գումարը:
Կինը՝ Մագդա Շահբազյանը, հայտարարագրել է 5 միլիոն 500 հազար դրամ եւ 14 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Իսկ նրա տարեկան աշխատավարձն էլ կազմել է 2 միլիոն 475 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան