Մեքսիկայում ձերբակալվել է թմրաբարոն Էլ Պոնին
МЕЖДУНАРОДНОЕՄեքսիկայի ոստիկանները ձերբակալել են թմրաբարոն Գաբինո Պերալտա Սաուսեդոյին՝ հայտնի «Էլ Պոնի» եւ «Էլ Ամիգո» մականուններով: Նա համարվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը: Ինտերպոլը Պոնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 180-ից ավելի երկրներում, փոխանցում է Noventa Grados-ը:
Թմրամաֆիայի 41-ամյա անդամի ձերբակալության մասին, որը կոկաինի եւ հերոինի մաքսանենգության հանցակից է, հայտնել է Միչոական նահանգի դատախազությունը:
Կասկածյալին բռնել են անցած շաբաթ օրը՝ Գերերո նահանգի Սյուդադ-Ալտամիրանո քաղաքում իրականացված ռեյդի ժամանակ:
Ձերբակալվածի մոտ պայուսակ է եղել, որի մեջ, ենթադրաբար, մարիխուանա կար:
Նախօրեին Գաբինոյին ուժեղացված հսկողությամբ բերել են Մեխիկո: Նրան սպառնում է արտահանձնում ԱՄՆ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



