Կանանց ընկերների վեց տեսակ
ЛАЙФԸնկերությունը սուրբ երեւույթ է։ Կանանց եւ տղամարդկանց ընկերությունները մեծապես տարբերվում են միմյանցից: Կանանց համար ընկերությունը լինում է վեց տեսակ:
Երկրպագու
Ո՞վ է նա. հին ընկեր, ում դուք շատ վաղուց եք ճանաչում: Այս տեսակ ընկերուհիները բարձրացնում են կնոջ տրամադրությունը: Նրանք մշտապես դրական էներգիա են փոխանցում դիմացինին:

Խորհուրդներ տվող ընկեր
Ո՞վ է նա. գործընկեր, երբեւէ հանդիպած ամենախելացի կինը: Նա ձեզ հիանալի խորհուրդներ է տալիս: Այս ընկերուհին իմաստուն է, նրան չէր զարմացնում կյանքի հարվածներն ու փորձությունները, եւ նա հեշտությամբ լուծում ու հաղթահարում է դրանք:
Մանկության ընկեր
Ո՞վ է նա. մեկը, ում մանկուց գիտեք: Նա ձեզ շատ լավ է ճանաչում, գիտի ձեր բնավորությունը, մտածելակերպը: Կարիք չկա ինչ-որ մի բան երկար բացատրել, քանի որ նա միանգամից հասկանում է ձեր միտքը: Բացի այդ, նա կարողանում է հանդուրժել ձեզ եւ ձեր կատարած քայլերը:
Միջավայրի ընկեր
Ո՞վ է նա. հարեւան կամ մեկը, ում հանդիպում եք խաղահրապարակում եւ այլն: Երբ կինը մայր է դառնում, նա մյուս մայրիկների հետ խոսելու եւ շփվելու մեծ ցանկություն է ունենում: Այս պարագայում մայրիկները մշտապես ցանկանում են հավելյալ ու նոր տեղեկություններ իմանալ՝ երեխային ավելի ճիշտ դաստիարակելու համար:
Տղամարդ ընկեր
Ո՞վ է նա. միգուցե ձեր եղբայրը, գործընկերը կամ պարզապես ընկեր: Նա պատմում է ձեզ կյանքի մյուս կողմի մասին: Բացի այդ, տղամարդ-ընկերների հետ կանանց ավելի հեշտ է կիսվել, խոսել, պատմել: Բացի այդ, տղամարդ-ընկերն ավելի լավ է կարող հասկանալ ձեր ամուսնու տարօրինակ պահվածքի գաղտնիքները:

Ազնիվ ընկեր
Ո՞վ է նա. մեկը, ում վաղուց եք ճանաչում. միգուցե դպրոցից, համալսարանից: Հավատացեք, յուրաքանչյուր կին իր կողքին ցանկանում է տեսնել մեկին, ով ազնվորեն կասի, որ նրա սանրվածքը տգեղ է կամ այսօր նա այնքան էլ գեղեցիկ տեսք չունի: Միայն նա ձեզ կարող է հուշել, որ տղամարդը, ում հետ հանդիպում եք, պետք է ավելի լավ վերաբերի ձեզ: Նա անկեղծորեն բարին է ցանկանում ձեզ:
- See more at: http://style.news.am/arm/news/20602/kananc-ynkerneri-vec-tesak.html#sthash.sxZdm2yq.dpuf



