5 միֆեր, որ կարող են կործանել ամուսնությունը
ФОТО
Սիրային հարաբերությունների մեջ լինելը ամենևին էլ հեշտ բան չէ: Հասարակության կողմից հորինված կին-տղամարդ հարաբերությունների մասին միֆերը հաճախ շփոթեցնում են մարդկանց:
Միֆերը և ապարդյուն սպասումները հատկապես շատ են ամուսնության դեպքում: Շատ զույգեր հավատում են այդ միֆերին, սակայն պետք 1 դրանք հերքել, քանի դեռ ամուսինները, իրականությունը պարզելով, չեն հիասթափվել միմյանցից:
Ահա այն միֆերը, որոնք կարող են ամուսնության կործանման պատճառ դառնալ:
-
Զույգը պետք է միշտ մնա այնպիսին, ինչպիսին, որ ամուսնության օրն էր:
Շատ զույգեր կարծում են, որ իրենց զուգընկերները պետք է միշտ մնան այնպիսին, ինչպիսին, որ առաջին հանդիպմանն էին: Սա իհարկե բավականին հեռու է իրականությունից, քանի որ մարդիկ ժամանակի հետ փոխվում են կա՛մ դեպի լավը, կա՛մ դեպի վատը: Ուղղակի պետք է կարողանալ փոխվել և աճել միասին, և այդ դեպքում ամուսնությունն ավելի ամուր կլինի: -
Ամուսնանալով մարդը պետք է անպայման դեպի լավը փոխվի
Այնպես, ինչպես ամուսինները սպասում են, որ իրենց զույգը չփոխվի, նույն կերպ էլ սպասում են, որ իրենց զուգընկերը ավելի լավը դառնա: Այս սպասումները շատ հաճախ չեն արդարացվում, հանգեցնում են հիասթափության և նույնիսկ կարող են հասցնել մինչև ապահարզանի: -
Ամուսիններից ոչ մեկը չպետք է հետաքրքրվի մեկ ուրիշով:
Մարդիկ նույնիսկ ամուսնացած ժամանակ հնարավոր է հետաքրքրված լինեն մեկ այլ անձով: Ուստի այն ակնկալիքը, որ ամուսինները պետք է միշտ միայն միմյանց մասին մտածեն, իրատեսական չէ: Սակայն իրենց հետաքրքրությունների մասին կիսվելով և զրուցելով ամուսինները կարող են ավելի ամրացնել միմյանց միջև կապը և մտերմությունը: Սա ի վերջո բերում է փոխադարձ վստահության, ինչը անչափ կարևոր է ամուսնության մեջ:
-
Լիովին անկեղծ լինելը կարող է բերել մերժման:
Շատ զույգեր վախենում են լիովին անկեղծ լինել իրենց զուգընկերների հետ, քանի որ վախենում են դրանով վիրավորել նրանց: Սակայն իրականում ինչ-որ բան գաղտնի պահելով դուք կորցնում եք դինամիկ քննարկում ունենալու ձեր շանսը, իսկ վերջինս իր հերթին հաջող ամուսնություն ունենալու նշան է, քանի որ դժվար խոսակցությունները զույգերին միայն մոտեցնում են միմյանց: -
Սեքսը ավելի լավը կլինի
Հաճախ ամուսնական զույգերը, միասին ապրելով, բացահայտում են, որ «սեքսը գնալով ավելի լավն է դառնում» միտքը ամենևին էլ իրական չէ: Երբ հարաբերություններն ավելի հարմարավետ և անկաշկանդ են դառնում, կիրքը վերանում է: Ամուսնական զույգի սեռական հարաբերությունները նույնպես որոշ անկում են ապրում մի քանի պատճառներով՝ երեխաները, աշխատանքային սթրեսը, տարիքը և այլ գործոններ:Սակայն կարիքների և զգացմունքների մասին անկեղծ լինելը կարող է օգնել ձեզ հաղթահարել դժարությունները, և ձեր ամուսնությանը կրկին վերադարձնել այն հին սեքսուալությունը:
Այսպիսով, ամուսնական զույգերը պետք է տեղյակ լինեն այս միֆերի մասին և ընդունեն, որ մարդիկ փոխվում են: Ուստի, ամուսինները պետք է փոխվեն միասին և հաղթահարեն միմյանց հետ բոլոր դժվարությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։