Ереван, 02.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես են դավաճանում կենդանակերպի նշանները

ЛАЙФ

Խոյ

Խոյերը դաժանորեն են դավաճանում, և եթե «բռնացնեք նրան դեպքի վայրում՝ իր մեղքը չի հերքի։ Նա կնստի Ձեր կողքին և երազկոտ հայացքը վեր սևեռելով՝ կասի. «Դու մեծ աղջիկ ես, պետք է հասկանաս, որ տղամարդիկ այդպիսին են»։ Եվ մինչ Դուք հուսահատ և զարմացած կփորձեք ինչ-որ բան ասել, նա կավելացնի. «Ի դեպ, դու ինձ համար շատ թանկ մարդ ես»։

Ցուլ 

Ցուլը հազվադեպ է դավաճանում և համարվում է ամենահավատարիմ զուգընկերներից մեկը կենդանակերպի նշանների ցանկում։ Սակայն կա մի փոքրիկ խնդիր՝ եթե Ցուլը դավաճանել է, ուրեմն իսկապես սիրահարվել է։ Եվ եթե կենդանակերպի մնացած նշանները կարող են որևիցե կերպով զատել ընտանիքն ու սիրային կապը, ապա Ցուլը անպայման կամուսանա քարտուղարուհու հետ, որին «պատվազրկել է»։

Երկվորյակներ

Երկվորյակները կեղտոտ ձևով են դավաճանում։ Սեռական զուգընկերներին նրանք ընտրում են բացառապես մտերիմ ընկերների շրջապատից։ Այնպես, որ ամանորյա սեղանի շուրջ նստելիս մտածում են «Օ՜, ես այստեղ բոլորի հետ քնել եմ, ինչ զվարճալի է»։ Սակայն Երկվորյակը մեկ այլ կողմ էլ ունի՝ եթե Ձեր բախտը բերի, նա երբեք չի դավաճանի, որովհետև նրան բավական է միայն իր վառ երևակայությունը։ 

Խեցգետին 

Խեցգետինը բացահայտ է դավաճանում։ Այսինքն, նույնիսկ կարիքը չկա կարդալու նրա հեռախոսի հաղորդագրությունները։ Հենց որ Խեցգետինը սկսում է բարձրաձայն խորհել աշխարհի անկատարության մասին, կամ նրա մասին, որ «երեկ, կարծես, օտար լինեինք, իսկ այսօր արդեն ավելի հարազատ ոչ ոք չունեմ», կարող եք համոզված լինել՝ նա դավաճանել է։ Խեցգետինը դավաճանում է, որովհետև փնտրում է այն Միակին։

Առյուծ

Զարմանալի է, սակայն Առյուծը հազվադեպ է դավաճանում։ Հենց Առյուծից ես սպասում, որ իր շուրջ կհավաքի իրեն նման մի քանի էգ և կվայելի կյանքը։ Բայց իրականում Առյուծը չի սիրում ավելորդ կալորիաներ ծախսել ուրիշի արցունքները սրբելով, և նրան բավական է իմանալ, որ այս կամ այն կինը պատրաստ է տրվել ցանկացած պահի։ Իսկ մինչ կինը չի տրվել Առյուծին, նա պարտավոր չէ սրբել նրա փսլինքները։ 

Կույս

Կույսը դավաճանում է Ջեյմս Բոնդի սկզբունքներով։ Եթե Դուք սիրավեպ եք սկսել ամուսնացած Կույս-տղամարդու հետ, ապա ձեր հանդիպումները կվերածվեն արկածային ֆիլմի, որը լի է հանելուկներով։ Սակայն մի վախեցեք՝ Կույսի կինը Ձեզ չի գտնի և չի զանգահարի․ Կույսն իր գործը լավ գիտի։ Նա ճարպիկ է, համոզիչ և շատ զգուշավոր։ Միակ միջոցը իմանալու, որ Կույսը քեզ դավաճանում է՝ «Ես սիրում եմ ուրիշին, արի բաժանվենք» արտահայտությունն է։

Կշեռք

Կշեռքները վարպետորեն են դավաճանում։Նրանք տարիներ շարունակ կարող են երկու ընտանիք ունենալ և չթաքցնել դա, սակայն միևնույն է ոչ ոք չի իմանա։ Որովհետև ունակ են խուսափել ավելորդ հարցերից և դասակարգել ամեն բան այնպես, որ բոլորին հարմար լինի։ Բացի այդ, Կշեռքները շատ լուրջ են վերաբերվում ամուսնական պարտականություններին և հազվադեպ են բաժանության նախաձեռնողը լինում։

Կարիճ 

Կարիճները չեն դավաճանում։ Իսկապես չեն դավաճանում։ Բնականաբար, մարդիկ, որոնք փոքր-ինչ կենսաբանություն են ուսումնասիրել, ոչ մի լավ բան նրանից չեն սպասում։ Եվ իզուր․Կարիճները շատ լուրջ են վերաբերվում հարաբերություններին և ամուսնությանը։ Դավաճանել սիրելիին Կարիճի համար անհեթեթություն է։ Իսկ այն փաստը, որ Կարիճը բարդ անձնավորություն է և կարող է սիրահարվել տարվա մեջ քսան անգամ՝ բոլորովին այլ պատմություն է։

Աղեղնավոր

Աղեղնավորները մոլեգին կերպով են դավաճանում։ Եթե հնարավորություն  է լինում մի նոր պատմության մեջ ընկնել, նրանք առիթը բաց չեն թողնում։ Կռահել Աղեղնավորի դավաճանությունը շատ հեշտ է, ի դեպ ՝ ընդհանուր ընկեր-բարեկամներից։ Երբեմն էլ կարող եք դա իմանալ մինչև դավաճանության տեղի ունենալը, որովհետև Աղեղնավորը չի դիմանա և կպատմի բոլոր ընկերներին, թե որտեղ և ինչ դիրքով է պատրաստվում անցկացնել հաջորդ կիրակին։

Այծեղջյուր

Այծեղջյուրները անմեղ են դավաճանում։ Կարծում են , որ դավաճանության մեջ ոչ մի վատ բան չկա։ «Նա իմ կինն է, ես նրան սիրում եմ, իսկ այս կնոջը ես պարզապես ցանկանում եմ»։ Բոլորը պետք է գոհ մնան, հատկապես հաշվի առնելով այն, որ Այծեղջյուրներին «բռնացնելն» այդքան էլ հեշտ չէ։ Սակայն եթե նրան անհերքելի ապացույցներ ներկայացնեք, նա կխոստովանի։ Սակայն մեծ նշանակություն էլ չի տա պատահածին։

Ջրհոս

Ջրհոսների դավաճանությունները էմոցիոնալ են և հուզական։Ջրհոսները չեն սիրում թաքնվել և ենթագիտակցորեն ուզում են, որ բոլորն իմանան իր դավաճանության մասին, և այդ «մղձավանջը» արագ ավարտ ունենա։ Ընդհանրապես Ջրհոսները դժբախտ մարդիկ են, և դավաճանության իրենց հրահրում է միապաղաղությունն ու առօրեականությունը։ Նրանք փնտրում են որևիցե անսովոր մի բան, սակայն․․․ հերթական անգամ Ջրհոսը պարզում է, որ բոլոր կանանց կիսաավարտիքում նույն բանն է․․․

Ձկներ

Գործի դնելով սեփական վառ երևակայությունը՝ Ձկները կարող են հերքել դավաճանությունները ցանկացած իրավիճակում։ Ցանկացած։ Նույնիսկ եթե Դուք ձեր անկողնում ուրիշ կին հայտնաբերեք, Ձուկն անմեղ աչքերով կապացուցի Ձեզ, որ դա իր մորաքրոջ աղջիկն է, որը եկել է հեռավոր մի գյուղից ոտքով․․․որ նրան ծեծել է ամուսինը։ Նա այնպես է մրսել, որ հանել է իր ամբողջ հագուստը և մտել վերմակի տակ՝ տաքանալու։ Սա անհեթեթություն է թվում, սակայն երբ դա ասում է Ձուկը՝ հնչում է ավելի քան համոզիչ։

 Աղբյուրը՝ NEWS.am STYLE

Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости Арестовать весь армянский народ не получится: «Паст»IDBank получил награду Commerzbank STP Excellence Award 2025«В Армении идёт тенденция к ухудшению обстановки» Аршак Карапетян Геворг Геворкян не имеет никакого отношения к партии «Всеармянский фронт»: «Паст»Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Паст»Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»ОАЭ сообщили о гибели человека в результате падения обломков беспилотникаДесантные операции и сценарии возможного захвата иранских островов в персидском заливе Emirates: Гражданам Ирана запрещён въезд и транзит через ОАЭВступило в силу постановление правительства о порядке расчета налога исходя из мощности двигателя электромобиляМарко Рубио: США придётся пересмотреть свои отношения с НАТО после завершения конфликта с ИраномЕреван и Армения вошли в топ стран с худшим воздухомНапряженная ситуация сложилась в ереванском детском саду: родители требуют отставки директора«Мы уйдем очень скоро»: Трамп анонсировал окончание войны независимо от того, будет ли сделка с ИраномВ Армению через Азербайджан сегодня будет отправлено 5 вагонов зернаПервый этап гуманитарной помощи для вынужденных переселенцев из Арцаха завершёнЗатопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеМеждународная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока В поисках Защитника ДемократииThe Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августа