Տասնյակ մարդիկ են վիրավորվել Բուենոս Այրեսի արվարձանում գնացքների բախման հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՏասնյակ մարդիկ են վերքեր ստացել Արգենտինայի մայրաքաղաքի արվարձանում գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի դատախազության ներկայացուցիչները, որոնց խոսքը մեջբերել է Infobae կայքը, մինչդեռ արգենտինյան TN հեռուստաալիքը հաղորդել է 60 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տեմպեռլեյ երկաթուղային կայարանում: Ստացված տեղեկատվության համաձայն՝ արվարձանային մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին: Տուժածներից տասին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը, դատախազությունն ու դատական իշխանությունները պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



