Ереван, 08.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Բժիշկները մեկնաբանելու ժամանակ չունեն, թե ինչու էր «Սլավմեդ»-ում 28-ամյա ծննդկան մահացել (տեսանյութ)

ВИДЕО

Հուլիսի 26, 2016 թվական, «Սլավմեդ» բժշկական կենտրոն: Ժամեր առաջ կեսարյան հատումով ծննդաբերած 28-ամյա Տաթև Գասպարյանի մոտ առողջական որևէ խնդիր, թվում էր, թե պետք է չլիներ, թեպետ մոր` Հասմիկ Ղազարյանի խոսքով` դստերը հիվանդասենյակ էին տեղափոխել բառացիորեն ժամեր անց: Տաթևը որդի էր ունեցել: Ըստ հարազատների` չնայած վիրահատությանը` տրամադրությունը լավ էր, նույնիսկ ասել էր, որ եթե իրեն հետագայում թույլատրեն, դեռ երեք-չորս երեխա կեսարյան հատումով կունենա:

Ավելին` ծննդկանը նույնիսկ երեխային մի քանի անգամ կերակրելու հնարավորություն էր ունեցել, սակայն դա մոր և որդու, թերևս, առաջին, բայց նաև վերջին հանդիպումն էր: Արդեն հուլիսի 27-ին 28-ամյա Տաթևը մահացավ` որդուն թողնելով առանց մայրական խնամքի, իսկ ծնողներին և հարազատներին ստիպեց համակերպվել իր անժամանակ մահվան հետ: Սակայն Տաթևի հարազատներն այս պահին կորստի հետ համակերպվելուց բացի ավելի քան պահանջատեր են, բողոքի հասցեատերն էլ «Սլավմեդ» բժշկական կետրոնն է, որտեղ Տաթևը հաշվառված էր, և որտեղ էլ տեղի էր ունեցել կեսարյան հատումը: Տաթևի հարազատները վստահեցնում են, որ Տաթևը ոչ նախքան հղիությունյունը, ոչ էլ մասնավորապես դրա ընթացքում առողջական որևէ խնդիր չէր ունեցել:

«Ծննդաբերությունից մոտավորապես 1.5 ամիս առաջ ասացին, որ Տաթևի մոտ կա տոնուսի խնդիր, լարվածություն, ինչի համար էլ մեկ շաբաթ անցկացրեց «Սլավմեդ»-ում: Բայց այդ ամենը որևէ լուրջ բարդություն չէր կարող առաջացնել, որովհետև նմանատիպ խնդիրներ բոլոր հղիներն էլ ունենում են: Հիվանդանոցում ասել էին, որ հեմոգլոբինի խնդիր էլ կա, սակայն դա էլ ստուգեցին և պարզեցին, որ այդ խնդիրն էլ է կարգավորվել»,-Asekose.am-ին ասաց մահացած ծննդկանի մայրը` Հասմիկ Ղազարյանը:

Թեպետ առողջական այլ խնդիրներ չէին եղել, սակայն «Սլավմեդ»-ում Տաթևին  բժիշկները հորդորել էին ոչ թե ինքնուրույն ծննդաբերել, այլ կեսարյան հատում անել, քանի որ պորտալարը երկու անգամ փաթաթվել էր պտղի պարանոցին, ինչը կարող էր ծննդաբերության ընթացքում երեխայի համար խնդիրներ առաջացնել: Հասմիկի  խոսքով` իմանալով այդ մասին` Տաթևը որոշել էր  անպայման այդ քայլին գնալ, որպեսզի երեխայի կյանքին որևէ վտանգ չսպառնար: 

Արդեն հուլիսի 26-ին` կեսարյան հատումից հետո «Սլավմեդ» բժշկական կենտրոնում դեպքերի ճակատագրական զարգացումը տեղի է ունեցել հետևյալ ձևով.

«Կեսարյան հատումից բառացիորեն մի քանի ժամ հետո աղջկաս բերեցին հիվանդասենյակ, երևի դա էլ էր ճակատագրական: Տեսքը լավ էր, հետո որոշ ժամանակ անց փորձեց երեխային կերակրել, սակայն արդեն ասաց, որ իրեն լավ չի զգում:  Այնտեղ կային հերթապահ բժիշկ, բուժքույրեր, բայց ոչ ոք ոչինչ չհասկացավ, միայն  ամուսնուն խորհուրդ տվեցին սուրճ և շոկոլադ բերել: Տաթևն իրեն թույլ էր զգում, հատկապես, երբ ուզում էր երեխային կերակրել, ճնշումը ընկել էր,  որովայնը սկսել էր  տաքանալ և այրվել: Բժիշկները  գալիս էին, անզգայացնում, կաթիլայինը թարմացնում, ճնշում չափումը, սակայն մեզ ասում էին, որ նոր է ծննդաբերել, արյուն է կորցրել, այդ ամենը կարող է օրինաչափ լինել»:

Մոր խոսքով` բժշիկների անհանգստությունը նկատելի էր դարձել միայն նույն օրը` երեկոյան մոտ 10-ին.

«Արդեն հիվանդասենյակ մտավ Տաթևի կեսարյան վիրահատությունը կատարած բժիշկը` Վարդան Ռափյանը: Իրենց հետ համապատասխան սարքավորումներ էին բերել, ավելին` սկզբում ասացին, որ ամեն ինչ իդեալական է,  արգանդը կրճատվում է, սակայն ավելի ուշ համապատասխան մասնագետ եկավ, ով տարիքով մի կին էր: Ըստ նրանց` մազանոթ էր պայթել, ինչի պատճառով արյունը կուտակվում էր մաշկի տակ:  Ասացին, որ պետք է վիրահատեն, ինչը երկար չի տևի, ավելին` 20 րոպե հետո կկարողանանք տեսակցել: Ես էլ իմ հերթին երեխայիս տրամադրեցի, որ նման բաներ կարող են լինել, թեև սրտնեղել էի, որ պետք է նորից կարերը թարմացնեին: Բայց ընդհանուր առմամբ,  Տաթևը հանգիստ էր, վստահում էր բժշկներին, նույնն էլ` ես»:

Հասմիկի խոսքով` վիրահատության գնալուց առաջ  Տաթևը դիմել էր իրեն` ասելով հետևյալը. «Զբաղվիր երեխայով, ես շուտով կվերադառնամ»: Սա մոր և դստեր վերջին խոսակցությունն էր, որին իբրև թե պետք է հաջորդեր 20 րոպե  տևողոթյուն ունեցող վիրահատությունը, սակայն…

Սակայն 1:20 մեկնարկած վիրահատության ավարտի մասին Տաթևի հարազատներն իմացան միայն ժամեր անց:   

«Զգում էի, որ բժիշկները խառնված էին, Տաթևին տարան վիրահատարան: Ասացին 20 րոպեում կմաքրեն և հետ կբերեն, սակայն 20 րոպեն դարձավ մեկ, ապա երկու, երեք ժամ: Հետո բժիշկներից մեկը մոտեցավ և ասաց, որ Տաթևի ամուսինը գնա արյան բանկից դոնորական երկրորդ խմբի դրական ռեզուսով արյուն բերի: Երբ անհանգստացա, բժիշկն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ այդ ամենն ապահովության համար են անում: Հիմա արդեն հասկանում եմ, որ իրենք արդեն գիտեին իրենց սխալը և փորձում էին այն կոծկել: Ասացին, որ շուտով Տաթևին կտեղափոխեն վերակենդանացման բաժանմունք, և կհամոզվենք, որ ամեն ինչ նորմալ է: Սակայն արդեն առավոտյան 7-ն էր, իսկ մեզ դեռ ոչինչ չէին ասել: Գնացինք վիրահատարան, մեզ ասացին, որ Տաթևը դեռ շնչառական ապարատի օգնությամբ է շնչում: Այդ ժամանակ արդեն բարկացա և ասացի, որ եթե իրենք չենք կարողանում խնդիրը կարգավորել, մենք կարող ենք համապատասխան մասնագետներ բերել, սակայն պատասխանեցին, որ Հանրապետական հիվանդանոցից ռեանիմատոլոգների են հրավիրել: Շարունակում էին մեզ հագստացնել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»IDBank представил инновационные решения для сектора МСП на региональной конференции Союза банков АрменииАрмения–Иран. Сильное партнёрство государств и общность ценностей народов. Арман ВарданянГенпрокурор РА и временный поверенный в делах США обсудили возврат средств от продажи особняка экс-министра финансовВ Армении повысят уровень защиты прав потребителей: Обсуждение законодательного пакетаМинтруда Армении представило на общественное обсуждение проект жилищного обеспечения многодетных семейАрмянский национальный конгресс: С усилением Ирана мир наступает и для АрменииЦены на газ в Европе упали на 18,5% на фоне временного перемирия между США и ИраномЖенщина сорвала джекпот в 1 млн. долларов, используя одну и ту же комбинацию чисел на протяжении многих летТрамп принял 10 требований Ирана перед двухнедельным перемириемДо 25% idcoin при покупке авиабилетов с премиальными картами IDBankNHK: негативное влияние ситуации в Персидском заливе на экономику сохранитсяАрмения приветствовала резолюцию ГА ООН о создании, реализации и пересмотре мандатовНа дороге Сисиан-Горис грузовик вылетел в кюветIDBank и Idram рядом с НПО «Матемик»IDBank — участник региональной конференции Союза банков АрменииЮнибанк примет участие в выставке Leasing Expo 2026АНО «Евразия» подвела итоги двухлетней работы и открыла прием заявок на премию 2026 годаРазве никто не знал закон,порядок и правила? «Паст»Почему не позволили выступать с произведениями Арама Хачатуряна? «Паст»В Азербайджане готовятся к горнодобывающему буму, а у нас?.. «Паст»Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю праздника Материнства и красотыОсь консолидации: «Сильная Армения»: на политической арене формируется новый центр. «Паст»Армянская Апостольская Церковь подвергается давлению. Армянский народ обращается во Всемирный совет церквей (видео) Экс-министр: Проведение саммита Европейского политического сообщества в Ереване становится рискомГлава МВД Армении не нашла минуту, чтобы ответить на волнующий общественность вопрос об арестованном школьникеПремьер Японии хотела бы переговорить с лидерами США и Ирана в ближайшие дниЛукашенко: ОДКБ надо быть очень аккуратной в работе с Арменией«Open banking» в Армении: И.о. главы ЦБ представил плюсы запланированных нововведенийReuters: Иран не откроет Ормузский пролив в обмен на временное прекращение огняАрмянская церковь под давлением. Армяне обращаются во Всемирный совет церквейПоздравление лидера движения «Всеармянский фронт» генерал-майора Аршака Карапетяна с ПасхойIDBank предоставит стипендии на сумму 35 миллионов драмов 103 арцахским студентам Ереванского государственного университета ВТБ (Армения) упростил процесс автокредитования на первичном рынке Геополитическое балансирование — на «нитке». «Паст»Одним из главных рисков выборов является распыление голосов. «Паст»С кем же на самом деле встретился Никол Пашинян? «Паст»Власти уже «цепляются за соломинку». «Паст»А где же человечность? «Паст»Жители Тигранашена не имеют права собственности и живут в постоянном ощущении угрозы (Видео)Арман Царукян сделал громкое заявление насчет своего будущегоАрмия Ирана пригрозила отбросить военных США в период до каменного векаЮнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF) NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против ИранаБезопасная среда - ровные возможностиРазъяснение: Почему 18-летнего арестованного Давида Минасяна перевезли из УИУ «Армавир» в УИУ «Абовян»?Юнибанк присоединился к Партнерству по финансовому учету углеродных выбросов (PCAF)Келлог назвал союзников США по НАТО трусами и призвал создать новый альянсАмериканский сенатор заявил, что США проигрывают кампанию против ИранаШеф Пентагона уволил еще двух высокопоставленных военачальников армии США