Հայաստանի թիմը մասնակցում է Միխայիլ Բոտվիննիկի գավաթի խաղարկությանը
СПОРТՄոսկվայում օգոստոսի 9-ին մեկնարկում է աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի գավաթը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարին մասնակցում են 10 հավաքական թիմեր, որոնք ներկայացնում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ռուսաստանը, Մոլդովան, Վրաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը: Թիմերը բաղկացած են 4 երիտասարդ շախմատիստներից և թիմի ավագից:
Համաձայն մրցաշարի կանոնադրության՝ յուրաքանչյուր թիմի ավագ միաժամանակյա խաղի սեանս է անցկացնելու հակառակորդ թիմի երիտասարդ շախմատիստների հետ: Հայաստանի թիմի ավագն է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, իսկ թիմի կազմում հանդես են Արմեն Բարսեղյանը, Ալեքս Մանուկյանը, Տիգրան Ռ. Սարգսյանը և Արա Երոյանը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



