Էրդողանը Գյուլենին մեղադրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները խափանելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕԻսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը խափանում էր Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի գործարար շրջանակների հետ երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Այսօր ավելի լավ ենք հասկանում, որ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը եւ այն ուժերը, որոնք կանգնած են նրա հետեւում, խափանել են նաեւ մեր հարաբերությունները»,- ասել է Էրդողանը:
Անկարան Գյուլենին մեղադրում է նաեւ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ եւ ԱՄՆ-ից պահանջում արտահանձնել նրան: Գյուլենն իր հերթին դատապարտել է խռովությունն ու հայտարարել, որ որեւէ առնչություն չունի դրան:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



