Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պուտինն ու Էրդողանը շրջել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամային էջը

МЕЖДУНАРОДНОЕ

 Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահներ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի Սանկտ-Պետերբուրգում բանակցությունների գլխավոր արդյունքը կարելի է անվանել ռուսաստանյան խոցված Սու-24 ինքնաթիռի միջադեպից հետո Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վերագործադրում:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին` նշելով, որ հանդիպման արդյունքներով Պուտինն ու Էրդողանը հայտարարել են բոլոր ուղղություններով համագործակցությունը վերականգնելու պատրաստակամության մասին, մասնավորապես, զբաղվել առեւտրա-տնտեսական փոխգործողությունների վերակենդանացմամբ եւ Սիրիայի գծով փոխզիջումների որոնումներով:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Ռուսաստանի ղեկավարները հայտարարել են, որ թուրք-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, եթե Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը պաշտոնապես ներողություն խնդրի Մոսկվայից եւ փոխհատուցի խոցված ռուսաստանյան ինքնաթիռի եւ ուղղաթիռի անձնակազմերի ընտանիքներին:

Հունիսի վերջին Էրդողանը նամակ է գրել Պուտինին, որում ներողություն է խնդրել խոցված Սու-24 ինքնաթիռի համար, որից հետո ՌԴ նախագահը կառավարությանը տեղեկացրել է Անկարայի հետ առեւտրա-տնտեսական հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսելու որոշման մասին:

Ռուսաստանյան եւ թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Պուտինի եւ Էրդողանի միջեւ հանդիպումն անցել է դրական առանցքում: Հանդիպումից հետո ռուսաստանյան եւ թուրքական նախագահները լրագրողներին հայտնել են, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ճգնաժամը մնացել է անցյալում:

ՌԴ նախագահը հայտնել է, որ Մոսկվան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ ամբողջ ծավալով եւ մտադիր է զբաղվել դրանով: Իր հերթին Էրդողանը նշել է, որ Թուրքիան կցանկանար Ռուսաստանի հետ հարաբերությունները դուրս բերել մինչճգնաժամային կամ անգամ ավելի բարձր մակարդակ:

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվայի եւ Անկարայի մոտ ընդհանուր նպատակ կա` սիրիական ճգնաժամի կարգավորումը, եւ ընդհանուր որոշումը պետք է որոնվի ելնելով դրանից:

«Մենք քննարկել ենք խոշոր համատեղ նախագծեր էներգետիկայի ոլորտում, որոնց վրա աշխատանքի շարունակումը կպահանաջի նաեւ կոնկրետ քաղաքական որոշումներ: Ի դեպ, որոշակի որոշումներ, որոնց մասին մենք խոսել ենք դեռ ավելի վաղ, թուրքական կողմից որոշ խոշոր նախագծերի գծով արդեն ընդունվել են, այնպիսի նախագծերի գծով, օրինակ, ինչպիսին «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի եւ «Թուրքական հոսք» գազատար համակարգի շինարարությունն է», -ասել է Պուտինը:

Փորձագետները դեռեւս զուսպ են մեկնաբանում հանդիպման արդյունքները, նշելով, ՌԴ-ի եւ Թուրքիայի համագործակցության վերականգնման գծով հնչեցված պլանների իրագործումը կպահանջի լրացուցիչ ժամանակ եւ ջանքեր:

Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաեւսկին «ՌիԱ Նովոստի»-ին հայտարարել է, որ Պուտին-Էրդողան բանակցությունները հանել են երկու երկրների միջեւ հակասությունների մեծ մասը, բայց քաղաքական տարաձայնությունները դեռեւս մնում են, եւ երկու կողմերին հարկ կլինի գնալ զիջումների, ինչը սիրիական հարցում շատ դժվար է լինելու, քանի որ Էրդողանը բանակցություններից առաջ հայտարարել էր Ասադի ռեժիմը Անկարայի կողմից չընդունվելու դիրքորոշման մասին:

Նադեին-Ռաեւսկին նաեւ հիշեցրել է, որ «կա քրդական խնդիրը եւս, այն բարդ է եւ կազմված է տարբեր երկրներում քրդական բնակչության տարբեր հատվածների նկատմամբ վերաբերմունքից, այստեղ շատ բանի մասին պետք է պայմանավորվել»:

Որոշ փորձագետների կարծիքով` հանդիպման ժամանակ երկրների եւ առաջնորդների միջեւ հարաբերությունները վերականգնելու ցանկության մասին ասվել են բազմաթիվ հուսադրող խոսքեր, սակայն, հստակ զգացողություն կա, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ այդ հարաբերություններն արդեն նախկինը չեն լինելու:

Պուտինն այն մարդը չէ, որը ներում է թիկունքից հարվածը, իսկ Էրդողանը լավ է հիշել ինչպես նվաստացումները, որ նրան հասցրել է ռուսաստանյան նախագահն իր ելույթներում, այնպես էլ ներողություն խնդրելու անհրաժեշտության մասին բազմաթիվ անգամ Պուտինի հնչեցրած պահանջը, նշում են փորձագետները:

 

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества