Շիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը
ЭКОНОМИКАՇիրակում ընթացքի մեջ է բերքահավաքը: Նախորդ տարվա աշնանն ավելացրած աշնանացան ցորենի ցանքատարածությունների հաշվին այս տարի մարզում ցանքսերի աճ է սպասվում՝ նախորդ տարվա համեմատ մոտ 2 հազար հեկտարով: Ինչպես տեղեկացրեց ՇՄ գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը, եթե հաշվի առնենք բարենպաստ պայմանները և այս ցան քատարածությունների ավելացումը և եթե նույնիսկ անցած տարավ ցուցանիշով հաշվարկենք համախառն բերքը, այս տարի մարզը շուրջ 6 հազար տոննա ավել հացահատիկի բերք կունենա: «Այս տարի հացահատիկի բերքը Շիրակի մարզում աննախադեպ է»,-նշեց Մովսես Մանուկյանը, փաստելով, որ մարզում բերքահավաքը նորմալ ընթացքի մեջ է: Մարզի խոշոր տնտեսությունները բերքահավաքն ավարտել են: «Մոտ 12 հազար հեկտար տարածքի բերքահավաք ավարտվել է, միջին բերքը տատանվում է՝ ցորենինը 30-32 հազար, իսկ գարունը մոտ 28-30 հազար տոննայի սահմաններում»,-նշեց պատասխա նատուն:
Այս տարի մարզն ավելի շատ է զգում հացահատիկահավաք կոմբայնների խնդիրը՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ բերքահավաքը մարզի տարածաշրջաններն իրականացնում էին տարբեր ժամանակներում, և հնարավոր էր կոմբայնը բերքահավաքից հետո մի տեղից տեղափոխել մեկ այլ վայր, ապա հիմա այդ խնդիրը զգացվում է:
Ցավոք, այս տարի բնական աղետը իր վնասը հասցրեց նաև մարզի մի շարք համայնքներին տեղացած կարկտահարության հետևանքով մարզի 17 համայնք՝ շուրջ 3 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության ցանքատարածություն, վնաս կրեց. ընդհանուր վնասը կազմում է մոտ 900 մլն դրամ:
Արմենուհի Մխոյան