Քանյե Ուեսթի ապրանքանիշի հագուստի հայտնի դիզայները գործազուրկ է դարձել Քիմ Քարդաշյանի պատճառով
ФОТОՔանյե Ուեսթն հայտնի է իր դիզայներական տաղանդով եւ իր արտադրած հագուստի ու կոշիկի ապրանքանիշի մինիմալիստական ոճով։ Սակայն Քանյեն մի քանի գաղտնիք ունի, որոնց մասին աշխարհը միայն հիմա է իմանում։ Պարզվում է, որ Քանյեի դիզայներական նորարարությունները մշակում էր նրա հին ընկեր եւ օգնական 47-ամյա իտալացի նկարչուհի Վանեսա Բիքրիֆթը, որն աշխատում է պերֆորմանսի ժանրում։ Նրան հռչակ էին բերել գրեթե մերկ մոդելներով ցուցադրությունները։
Վանեսան նախագծել է նորաձեւության բեմերում Քանյե Ուեսթի ապրանքանիշի ցուցադրությունները։
«Քանյեի հետ իմ բոլոր նախագծերը դադարել են Քիմ Քարդաշյանի պատճառով։ Նա ամեն բանի խանգարեց։ Ես նախագծել էի Քանյեի ցուցադրություններն ու Քիմի եւ Քանյեի հարսանիքը։ Ֆլորենցիայում նրանց հարսանիքի ժամանակ ծաղիկներից հսկայական բեմի, մարմարե քանդակների գաղափարը իմն էր, մարմարե սեղաններ, որոնց վրա փորագրված էին հյուրերի անունները,– ասել է նա The Cut–ին տված հարցազրույցում։–Իհարկե ամեն բան չէ, որ ծրագրվածի պես ընթացավ, քանի որ շատ հայտնի հյուրերից մեկը չներկայացավ արարողությանը, բայց նրա անունն արդեն փորագրված էր մարմարին, եւ մենք չէինք կարողանում ո՛չ ծածկել այն ներկով, ո՛չ էլ փակել այդ տեղը։ Ընդհանուր առմամբ ես կոնֆլիկտ ունեցա Քիմի թիմի հետ, քանի որ ես այդ հարսանիքը մինիմալիստական ոճով էի պատկերացնում, իսկ նա շքեղ բան էր ուզում։ Այդ պահից իմ ու Քիմի միջեւ ինչ–որ բան հարթ չգնաց»։
Քանյեն Վանեսայի հետ ծանոթացել էր 2008-ին, հետո դիզայները սկսել էր աշխատել ռեփերի համար՝ արդյունքում դառնալով Քանյեի ապրանքանիշի՝ Yeezy–ի բոլոր երեք ցուցադրությունների հեղինակը։
«Ես աշխատում էի Քանյեի հետ, բայց Քիմն անսպասելի ամեն բանի վերջ դրեց՝ հայտարարելով հիմա ինձ վճարելու են կոնկրետ նախագծերի համար։ Ես Քանյեի հետ պայմանագիր ունեի, որ ես ամսավճար եմ ստանալու, բայց Քիմը համարեց, որ դա սխալ է, եւ մի քանի տարի անց կտրուկ դադարեցրեց ամեն բան։ Բյուջեն ղեկավարում է նա։ Քանյեի եւ իմ աշխարհայացքները համընկնում են։ Նա հակված է մինիմալիզմի, նա անգամ դիզայնի մասնագետի էր հրավիրել Բելգիայից, որպեսզի աշխատի նրա հետ։ Նա շատ լուրջ է տրամադրված»,– ասել է Բիրքրոֆթը։
Նշենք, որ կինը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով այն մասին, որ ինքը մտադիր է ԴՆԹ թեստ հանձնել եւ ապացուցել, որ իրականում աֆրիկյան ռասայի ներկայացուցիչ է։
«Ես երկու ինքնություն ունեմ,– ասում է Վանեսան,– սպիտակամորթ կին՝ եվրոպական արտաքինով եւ ի դեմս Քանյեի՝ արական սեռի աֆրոամերիկացի»։