Էմբեր Հերդը հրաժարվել է Ջոնի Դեփի դեմ իր ցուցմունքից եւ դատարանում հիստերիա է բարձրացրել
ФОТОՄիանշանակ, կանայք այլ տիեզերքի արարածներ են։ Տարվա ամենաաղմկոտ ապահարզանը նորից իր վրա ուշադրություն է հրավիրել։
Մինչ Ջոնի Դեփը հանգստանում է Իբիցայում իր զբոսանավի վրա, նրա ապագա նախկին կինը՝ Էմբեր Հերդը, ցուցմունք է տալիս դատարանում։
Սակայն երեկ տարօրինակ մի բան տեղի ունեցավ. դատարանում 30-ամյա դերասանուհին հրաժարվեց Ջոնի Դեփի դեմ իր ցուցմունքից, որով նախկինում դերասանին մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։ Հերդը դատարանում երդում տալիս որոշել է այլեւս ամուսնու դեմ վկայություն չտալ եւ անսպասելիորեն հիստերիա է բարձրացրել եւ արտասվաթոր դուրս է վազել նիստերի դահլիճից, գրում է TMZ-–ը։
Դերասաուհին ավելի վաղ հայտնել էր, որ Դեփը մի քանի անգամ ձեռք է բարձրացրել իր վրա, իսկ վերջին կաթիլը դարձել էր այն, որ Դեփը հեռախոսով հարվածել է նրա դեմքին։
Ինքը՝ Ջոնին, դատարանում իր անմեղությունն ապացուցող 20 վկա է բերել։
Այն, որ դերասանը չի ծեծել իր կնոջը, հաստատել են շենքի 5 դռնապանները, 2 պահակները, սպասուհիներն ու սպասարակման ոլորտի մյուս աշխատակիցները, որոնք պնդում են, որ ամուսինների վարքը եւ սենյակներում տիրող վիճակը ոչ մի կերպ չէր խոսում այն մասին, որ ծեծի կամ պայքարի հետքեր են եղել։
Հիշեցնենք, որ Հերդի եւ 53-ամյա Ջոնի Դեփի ամուսնությունը տեւեց ընդամենը 15 ամիս։շ