Քլինթոնը Թրամփին գերազանցում Է 6 կետով՝ հավաքելով ձայների 50 տոկոսը. Bloomberg Politics
МЕЖДУНАРОДНОЕ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ժողովրդականության ցուցանիշով իր մրցակցին՝ հանրապետական Դոնալդ Թրամփին գերազանցում Է 6 կետով: Այդ մասին վկայում Է համազգային հարցումը, որն անցկացվել Է Bloomberg Politics գործակալության կողմից:
Հետազոտությունն անցկացվել Է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության համագումարից (հուլիսի 22-24-ը) մեկ շաբաթ հետո եւ նախքան Թրամփի հայտարարությունները, որոնք նա արել Է օգոստոսի 9-ին: Այդ ժամանակ հանրապետականներից նախագահի թեկնածուն ենթադրություն Էր արել, որ զենք կրելու կողմնակիցները կկարողանան ինքնուրույն կանգնեցնել Հիլարի Քլինթոնին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում նրա ընտրվելու դեպքում:
Պոտենցիալ ընտրողների մոտավորապես 50 տոկոսը կքվեարկեր Քլինթոնի օգտին այն դեպքում, երբ Թրամփի օգտին կքվեարկեր շուրջ 44 տոկոսը: Թրամփի նկատմամբ Քլինթոնի նման առավելությունը կապված Է դեմոկրատներից թեկնածուին ընտրողների ավելի մեծ աջակցության ու նրանց համախմբվածության հետ: Թրամփի կողմնակիցներից ոմանք վերապահություն են անում, որ ավելի շուտ Թրամփի օգտին կքվեարկեին Քլինթոնին երկրի նախագահի պաշտոնում տեսնել չցանկանալու պատճառով:
Ընտրողների մոտավորապես 56 տոկոսն ընդգծում Է, որ իրենք հակված են Թրամփին պաշտպանել հիմնականում Քլինթոնի նկատմամբ ունեցած քամահրանքի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



