Յուրաքանչյուր հինգերորդ հանրապետական ընտրողը դեմ Է Թրամփին. Ipsos, Reuters
МЕЖДУНАРОДНОЕՅուրաքանչյուր հինգերորդ հանրապետական ընտրողը դեմ Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար ընտրարշավում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրեմփի հետագա մասնակցությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հարցումը, որն Ipsos ընկերությունն անցկացրել Է Reuters գործակալության հետ համատեղ:
Հարցման տվյալների համաձայն՝ մասնակիցների շուրջ 19 տոկոսը կարծում Է, որ Թրամփը պետք Է դուրս գա նախագահական մրցավազքից, դրա հետ մեկտեղ 70 տոկոսը պաշտպանում Է բիզնեսմենի թեկնածությունը:
Հարցումն անցկացվել Է օգոստոսի 5-ից մինչեւ 8-ը, դրան մասնակցել են 396 հանրապետական ընտրողներ:
Եվս մեկ հարցման արդյունքները ցույց են տվել, որ գրանցված բոլոր ընտրողների գրեթե կեսը (44 տոկոսը) հանդես Է գալիս այն բանի օգտին, որ Թրամփը հանի իր թեկնածությունը, ինչը 9 տոկոսով գերազանցում Է միլիարդատերոջ կողմնակիցների թիվը, նշում Է գործակալությունը:
Վերջին ժամանակներս գործարարի ժողովրդականությունը Հանրապետական կուսակցության ներսում շարունակում Է նվազել: Դա տեղի Է ունենում Թրամփի հայտարարություններով պայմանավորված բազմաթիվ սկանդալների եւ պաշտոնական կուսակցական թեկնածուի օգտին չքվեարկելու առանձին հանրապետականների կոչերի ֆոնին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



