Միչիգանում 102 տարեկան հասակում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած Ռամել Կարմենը
ОБЩЕСТВОԿյանքից հեռացել է Ռամելա Կարմենը, ով Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին հայն էր Միչիգանից: Նա 102 տարեկան էր: Ցեղասպանության տարիներին Ռամելա Կարմենը փոքր երեխա էր, եւ միշտ ցավով էր վերհիշում ծնողներին, նրանց պատմությունը:
«Կարմենը անցել է դժոխքի միջով, ինչը չպետք է պատահի ոչ մեկի հետ: Սա մեծ կորուստ է հայ համայնքի համար: Կարմենը թողեց ահռելի ժառանգություն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Ջոն Զատիկյանը:
Ռամելա Կարմենը ծնվել է 1914 թվականի ապրիլի 7-ին Միհրան եւ Մաքրուհի Նուշանյանների ընտանիքում:
Նրա հայրը եղել է հմուտ առեւտրական, ով հարուստ հաճախորդների համար կոշիկ էր կարում:
Երբ Կարմենը 5 տարեկան էր, առողջական խնդիրների պատճառով հայրը մահացել է, իսկ այնուհետեւ 3 տարեկան եղբայրը` խոլերայից:
Ընտանիքը տեղափոխվել է Ստամբուլ դժվարություններով լի գյուղական կյանքից հեռու լինելու համար: Ռամելան աշխատել է եւ որպես տոմսավաճառ լողափում, եւ դերձակ: 1960 թվականին նա տեղափոխվել է ԱՄՆ եւ ամուսնացել Մասա Կարմենի հետ:



