Նորիլսկի օդանավակայանում ձերբակալել են կեղծ փաստաթղթերով ադրբեջանցիներին
МЕЖДУНАРОДНОЕԿեղծ փաստաթղթեր ունեցող հինգ ադրբեջանցիների օգոստոսին ձերբակալել են Նորիլսկ քաղաքի օդանավակայանում։ Նրանք հյուսիսային քաղաք էին ժամանել Մոսկվայից։
Ավիաուղեւորները փաստաթղթերի ստուգման ժամանակ ներկայացրել են «Նորիլսկ քաղաք» մունիցիպալ տարածքի եւ Տայմըրի Դոլգանո- Նենեցկի մունիցիպալ շրջանի կանոնակարգված տարածք օտարերկրյա քաղաքացու մուտքի համաձայնությունը», սակայն այդ փաստաթուղթը ոստիկաններին կասկածելի է թվացել։ Փորձագիտությունը ցույց է տվել, որ փաստաթղթերը կեղծ են, հայտնում է «Ռուսկայա պլանետան»։
Կեղծ փաստաթղթի միտումնավոր գործածման համար օտարերկրացիների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Պատիժը նախատեսում է մինչեւ 80 հազար ռուբլու չափով տուգանք, կամ մինչեւ երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երեքից վեց ամիս ազատազրկում։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



