Նախագահի խորհրդականի կինը ամուսնուց ավելի շատ փող ունի
ОБЩЕСТВОՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանի կինն ամուսնուց 15 անգամ ավելի շատ դրամական միջոցներ ունի: Ըստ Վարդան Խաչատրյանի եւ իր կնոջ ներկայացրած հայտարարագրերի՝ նախագահի խորհրդականն ընդամենը 3 միլիոն դրամ ունի, իսկ նրա կինը՝ 43 միլիոն դրամ:
Վարդան Խաչատրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր եւ կնոջ 2015թ. տարեկան հայտարարագրերը: Ըստ Խաչատրյանի հայտարարագրի՝ նա ընդամենը 3 միլիոն դրամ ունի, իսկ նրա եկամուտներն էլ գոյացել են 9 միլիոն 46 հազար դրամ տարեկան աշխատավարձից: Խաչատրյանի կինը՝ Անահիտ Մանուկյանը, նախորդ տարվա սկզբին ունեցել է 50 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ արդեն 43 միլիոն: Տարեկան աշխատավարձն էլ կազմել է 2 միլիոն 500 հազար դրամ:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



