Նադալ․ Մեծ ակնկալիքներ չունեմ
СПОРТՕլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի երկրորդ շրջանում իտալացի Անդրեաս Սեպիին 6։3, 6։3 հաշվով հաղթելուց հետո իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ մեծ ակնկալիքներ չունի։
-Օլիմպիական խաղերը 4 տարվա դադարով են անցկացվում, այնպես որ՝ յուրաքանչյուր հաղթանակից աննկարագրելի էմոցիաներ ես ունենում։ Ես հաճույք եմ ստանում խաղից և մեծ ճնշում չեմ զգում։ Երկու ամիս մրցաշարերի չմասնակցելուց հետո մեծ ակնկալիքներ չունեմ․ պարզապես փորձում եմ օգտագործել Օլիմպիական խաղերում հանդես գալու փորձս և կորտում անել այն, ինչ կարողանում եմ,-Նադալի խոսքը մեջբերված է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ «Ռոլան Գարրոսի» երրորդ շրջանում Նադալը դաստակի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով բաց էր թողել հաջորդած մրցաշարերը։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



