Ереван, 28.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Նորաձեւությունն ըստ հորոսկոպի նշանի

ЛАЙФ

Յուրաքանչյուր մարդ անհատականություն է, եւ նորաձեւության միտումներին հետեւելիս պետք է հաշվի առնել անհատի առանձնահատկությունները: Դրանցից մեկն էլ կարող է լինել այն, թե ինչ կենդանակերպի նշանի տակ է ծնվել տվյալ մարդը: 

ԽՈՅԵՐ

Հորոսկոպի բոլոր նշաններից խոյերն ամենալավն են ընկալում նորաձեւության նորարարությունները: Այս համաստեղության տակ ծնվածներն առաջին հերթին հագուստ ընտրում են գույնով: Դա կարող է լինել կարմիրի բոլոր երանգները` բաց վարդագույնից, մուգ շականագագույնից մինչեւ վառ եւ մուգ կարմիր: Խոյերը չեն սիրում մռայլ գույներ:

ՑՈՒԼԵՐ

Ցուլերը զգեստների հարցում սկզբունքային են: Քիչ լինի, բայց՝ որակով:  Նրանք հրաշալի զգում են կտորը, դրա կառուցվածքը: Ցուլերն առաջնորդվում են ոչ թե նորաձեւության վերջին միտումներով, այլ նրանով, ինչը երբեք դուրս չի գալիս նորաձեւությունից: Ցուլ կանայք նախընտրում են Վեներայի գույները` վարդագույնը, երկնագույնը, ինչպես նաեւ բոլոր հյութեղ գույները, իսկ տղամարդիկ` մուգ կանաչն ու մուգ շագանակագույնը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակները գնում են պատահական հագուստ եւ հեշտությամբ այն դեն են նետում: Երկվորյակների ոճը չեզոք է: Այդ հիմնականում սպորտային հագուստի հավաքածու է. ջինս, շապիկներ, ժիլետներ: Նրանց համար կարեւոր են ոչ թե գունային գամման կամ կտորի որակը, այլ թեթեւությունն ու առաձգականությունը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինների համար կարեւոր են հագուստի մաքրությունը եւ հարմարավետությունը, այդ պատճառով նրանք նախընտրում են բնական նյութերից պատրաստված հագուստ: Կին խեցգետիններին ամենից շատ սազում են կանաչի բոլոր երանգները, սեւը, շագանակագույնը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Առյուծները հիանալի տիրապետում են հագուստ ընտրելու արվեստին: Նրանք սիրում են վառ, բայց ոչ ճչացող գույներ: Կին Առյուծներն ընտրում են դեղին, նարնջագույն, ոսկեգույն, սպիտակ գույներն ու դրանց համադրությունները, տղամարդիկ նախընտրում են հյութեղ համադրություններ` մուգ կապույտ, բալագույն, սեւի ու սպիտակի համադրություն եւ այլն: Առյուծները հետեւում են նորաձեւությանը, սակայն հագնում են այն, ինչ իրենց է սազում:

ԿՈՒՅՍԵՐ

Բոլոր նորաձեւ առաջարկներից Կույսերն ընտրում են ամենապրակտիկը` ամեն առիթի համար: Ունենալով փոքր զգեստապահարան՝ նրանք կարողանում են միշտ նորովի ներկայանալ: Կույսերի համար կարեւոր է, թե ինչպես է կարված հագուստը: Կույսերին շատ են սազում ծիածանի գույները:

ԿՇԵՌՔՆԵՐ

Կշեռքները ծայրահեղությունների հետեւից չեն ընկնում, եւ նրանց հագուստը միշտ հարմոնիկ տպավորություն է թողնում:  Կշեռքները հետեւում են ոսկե միջինի կանոնին, նրանք ունեն չափի զգացողություն: Կշեռք կանայք սիրում են տաբատ հագնել, ինչպես նաեւ տղամարդու աքսեսուարներ` փողկապ, գլխարկ: Այս համաստեղության տակ ծնվածները կարողանում են գրավիչ լինել՝ հագուստի համար նվազագույն ծախս անելով:

ԿԱՐԻՃՆԵՐ

Նորաձեւությունը կարիճների համար իրենց սեքսուալությունն ընդգծելու լավագույն միջոցն է: Կին կարիճները սիրում են մարմինը գրկող, կազմվածքն ընդգծող հագուստ, բոլոր տեսակի բացվածքները, կտրվածքները: Տղամարդ կարիճները երբեմն կարող են ագրեսիվ ոճ ունենալ` հագնել կաշվե տաբատ, նեղ բլուզներ եւ այլն: Կարիճները հաճախ ձգտում են դասական ոճի: Նրանք նաեւ սիրում են հին հագուստը վերածել նորի ու այն ներկայացնել նորովի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Լինել նորաձեւ՝ Աղեղնավորների համար նշանակում է ինտեգրվել հասարակությանը: Աղեղնավորների այն տեսակը, որը ձգտում է սիրված լինել հասարակության մեջ, գնում է թանկարժեք եւ բրենդային հագուստ՝ անկախ այն բանից, սազո՞ւմ է այն իրեն, թե՞ ոչ: Մյուս մասը՝ հակառակը, ընդհանրապես չի հետեւում նորաձեւությանը: Նրանք չեն ձգտում իրենց արժանիքները ցուցադրել հագուստի միջոցով: Այդպիսի Աղեղնավորները երկար ժամանակ միեւնույն հագուստն են հագնում եւ դժվար են հրաժարվում սիրելի զգեստներից: Աղեղնավորները սիրում են ակումբային ոճը: Այս համաստեղության տակ ծնված անձնանց սազում են մուգ, հագեցած գույները` մորեգույն, մուգ կարմիր, մանուշակագույն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Այծեղջյուրները սովորաբար ընտրում են այնպիսի հագուստ, որն արդեն հայտնի է ու փորձված: Փայլն ու շքեղությունը նրանց համար գռեհիկ է, այդ պատճառով նրանց հագուստի մեջ ոչ մի ավելորդ բան չկա: Կին Այծեղջյուրները սիրում են ձեռագործ ժանյակներ, գործվածքներ: Այծեղջյուրները հաճախ են մուգ գույների հագուստ հագնում` մուգ մոխրագույն, սեւ, կապույտ:

ՋՐՀՈՍ

Ջրհոսներին գրավում է վառ ու անսովոր ամեն բան, այդ թվում եւ նորաձեւության մեջ: Հագուստ ընտրելիս թե’ կին, թե’ տղամարդ Ջրհոսներն առաջնորդվում են ներքին զգացողությամբ: Նրանց համար հագուստն անհատականությունն ընդգծելու եւս մեկ միջոց է: Ջրհոսի անհատական ոճը կարելի է բնութագրել այսպես. գունային հանգիստ գամմա` արծաթա-մոխրագույն, երկնագույն: Պետք է նշել, որ Ջրհոսները հավատարիմ են մնում իրենց ոճին:

ՁԿՆԵՐ

Հագուստի մեջ Ձկների համար կարեւոր է ոչ թե արտաքին տեսքը, այլ թաքնված հմայքը: Առօրյայում նրանք հասարակ հագուստ են հագնում. միայն թե տաք ու հարմարավետ լինի: Ձկները հազվադեպ են ընդունում սահմանափակումներ եւ ամենից շատ չեն սիրում համազգեստներ: Գույների առումով նախընտրում են կապույտի, երկնագույնի, մանուշակագույնի, վարդագույնի ու կանաչի երանգները:

 

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»