«Ռիո-2016». Անդրանիկ Կարապետյանը վնասվածք է ստացել
СПОРТՀայկական ծանրամարտի առաջատարներից մեկը` Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը, վնասվածք է ստացել Ռիոյի oլիմպիական խաղերի ժամանակ։ 77 կգ քաշային հայ ծանրորդը պոկում վարժությունում գրանցել է 174 կգ արդյունք ու պարտվել միայն չինացի Սիաջուն Լյուին: Վերջինս միայն համաշխարհային ռեկորդի գնով է առաջ անցել հայ մարզիկից. ռեկորդը` 177 կգ։
Հրում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը պատվիրել է 195 կգ, սակայն 2-րդ փորձի ժամանակ վնասել է արմունկը, ստացել երկամարտում 0 ու թողել պայքարը: Հայաստանի հավաքականը զրկվել է մեդալային իրական հույսից: Իսկ 77կգ քաշային կարգում Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը, հրում վարժությունում, կարողանալով ետ բերել պոկումում պարտված կիլոգրամները, առաջ է անցել Չինացի Լյուից ու դարձել օլիմպիական չեմպիոն:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



