ԱՄՆ-ում դատարանը մերժել է ԻՊ-ին քարոզչության հարթակ տրամադրելու գործով Twitter-ի դեմ հայցը
МЕЖДУНАРОДНОЕՍան Ֆրանցիսկոյի դատարանը մերժել է Twitter սոցցանցի դեմ հայցը, որով ընկերությանը մեղադրում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչության համար հարթակ տրամադրելու մեջ, փոխանցում է RNS-ը:
Հայցը ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Թամարա Ֆիլդսը, որի ամուսինը զոհվել էր Հորդանանում ոստիկանների պատրաստության կենտրոնի վրա գրոհայինների հարձակումից: Հայցվորը հայտարարել էր, որ ծառայությունը ԻՊ գրոհայիններին հարթակ է տրամադրում քարոզչության եւ գրոհայինների հավաքագրման համար:
«Առանց Twitter-ի ԻՊ-ը չէր կարողանա մի քանի տարում աճել եւ դառնալ աշխարհում ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումը»,- ասված է Ֆիլդսի հայցում:
Դատարանը մերժել է նրա բողոքը՝ հայտնելով, որ Twitter-ը պատասխանատվություն չի կրում սոցցանցերում գրոհայինների հայտնած մտքերի համար:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



