Զինվորականն արգելված որս է կատարել. այծյամ է որսացել
ОБЩЕСТВОՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ զինվորականի կողմից արգելված որս կատարելու դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից՝ թիվ Ն զորամասի զինծառայող Մանվել Դոդորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով ապօրինի որսացել է այծյամ, որի որսն ամբողջովին արգելված է:
Մանվել Դոդորյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը)1-ին մասի 3-րդ կետի հատկանիշներով: Սա նախատեսում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանք, կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երկուսից երեք ամիս ժամկետով կալանք:
Նրան չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ են արձակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



