Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Օրական 2 անգամ ատամները լվալը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը

ЛАЙФ

Ըստ մի ուսումնասիրության՝ պարբերաբար ատամները լվալը կարող է օգնել կանխել հաստ աղիքի քաղցկեղը: Պատճառն այն է, որ բերանի խոռոչի բակտերիաները կարող են հանգեցնել լնդերի արյունահոսության, ինչն էլ իր հերթին կարող է անցնել աղիքներին և խթանել քաղցկեղի առաջացմանը կամ արդեն առկա ուռուցքների վիճակի վատթարացմանը:

Ֆուզոբակտերիա կոչվող մանրէները հարյուրավոր անգամներ ավելի շատ են քաղցկեղածին ուռուցքներում, քան նորմալ բջիջներում:

Հիմա հետազոտողները պարզել են, որ այդ միկրոբները կարող են նախաքաղցկեղային աճ սկսել և հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի: Դրանք նաև կարող են մեծացնել աղիքում արդեն գոյություն ունեցող ցանկացած ուռուցք:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է բակտերիան արյան միջոցով շարժվում դեպի աղիքները: Ըստ մի վարկածի՝ դրա աղբյուրներից մեկը արյունահոսող լնդերն են: Հետազոտողները պարզել են, որ այդ բակտերիաները պրոտեին են պարունակում, ինչը դրանց թույլ է տալիս կպչել շաքարի մոլեկուլներին, որոնք կապված են աղիքներում առկա պոլիպներ կոչվող բարորակ գոյացություններին, ինչպես նաև բարորակ ուռուցքներին:

Բակտերիաները անաէրոբ են, այսինքն, դրանք թթվածին չեն շնչում, ուստի կարող են շատ հեշտությամբ բնակվել հաստ աղիքում:

Պոլիպներին կամ ուռուցքներին կպչելուց հետո այդ բակտերիայի առկայությունը նպաստում է դրանց աճին:

Այս պրոցեսի վրա կենտրոնանալով՝ հետազոտողները կարծում են, որ կարելի է ստեղծել մի նոր դեղամիջոց, որը կարող է բուժել հաստ աղիքի քաղցկեղը:

Այս ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ուենդի Գարրեթն ասում է, որ ավելի խորը ուսումնասիրությունը կօգնի մշակել մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի կանգնեցնել քաղցկեղածին ուռուցքների աճը:

Նա ասում է. «Մեր բացահայտումները օգնում են հասկանալ, որ այն դեղամիջոցները, որոնք գրեթե նույն մեխանիզմով են աշխատում, այսինքն, ուղղված են շաքարին միացող պրոտեինների բակտերիալ մեխանիզմի դեմ, կարող են նաև պայքարել այս բակտերիաների՝ հաստ աղիքի քաղցկեղ առաջացնելու դեմ:»

Ֆուզոբակտերիաները վատթարացնում են բերանի խոռոչում լնդային հիվանդությունը, քանի որ դրանք օգնում են այլ բակտերիաների տարածվել ատամների և լնդի շուրջ ու ստեղծել մի շարք այլ բակտերիաներ, որոնք բորբոքում են լնդերը և թուլացնում ատամները:

Ֆուզաբակտերիա շատ հազվադեպ է հանդիպում առողջ մարդու աղիքներում:

Հետազոտողները ենթադրում են, որ բերանի խոռոչի միկրոբները կարող են արյան միջոցով հասնել հաստ աղիքի ուռուցքներին: Այս միտքը ստուգելու համար գիտնակնները ֆուզոբակտերիա են ներարկել երկու մկների պոչի երակներին, որոնցից մեկն ուներ հաստ աղիքի բարորակ, իսկ մյուսը չարորակ ուռուցք:

Երկու դեպքում էլ ֆուզոբակտերիան հավաքվեց հաստ աղիքի ուռուցքում:

Այսպիսով, երկար ուսումնասիրություններից հետո պարզվում է, որ ֆուզոբակտերիաները արյան միջոցով հասնում են հաստ աղիքի ուռուցքին, ապա օգտագործում են Fap2 պրոտեինը, որպեսզի կապվեն այդտեղի բջիջներին և բազմանան ուռուցքների մեջ՝ արագացնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացումը:

Փաստորեն բերանի խոռոչում հավաքված բակտերիաները կապված են մարմնի այլ մասերում առաջացող հիվանդությունների հետ: Բերանի բակտերիաների՝ լնդի արյունահոսություն առաջացնելը կապված է նաև սրտի հիվանդությունների և կաթվածների հետ:

Վերջերս նաև պարզվել է, որ բերանի խոռոչի բակտերիաները կարող են նաև բերել Ալցհայմերի հիվանդության՝ խթանելով ուղեղում բորբոքման:

Ըստ 2012 թվականին արված ուսումնասիրության՝ բակտերիաներից առաջացած ատամնափառն է պատճառը, որ մարդիկ 13 տարի ավելի քիչ են ապրում:

Ատամներին և լնդերին նստվածք ունեցող մարդկանց մոտ 80%-ով ավելի բարձր էր վաղաժամ մահացության ռիսկը:

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հետազոտողները նույնպես զգուշացնում են, որ բերանի խոռոչի ոչ պատշաճ հիգիենան կապված է քաղցկեղ առաջացնող գործոնների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян