Նախագահի խորհրդականի ընտանիքը գումար չունի՞
ЭКОНОМИКАՆախորդ տարվա ընթացքում ՀՀ նախագահի խորհրդական Միքայել Հարությունյանի ընտանիքի 33 միլիոն դրամ եւ 35 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներից ոչինչ չի մնացել:
Ըստ Հարությունյանի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015թ. տարեկան հայտարարագրից՝ նա նախորդ տարվա սկզբին ունեցել է 25 միլիոն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին արդեն ամբողջը ծախսվել է: Նախագահի խորհրդականի պաշտոնն էլ նրան 14 միլիոն 815 հազար դրամի եկամուտ է բերել:
Հարությունյանի կինը՝ Սվետլանա Հարությունյանը, ամուսնու պես իր դրամական միջոցները տարեվերջին զրոյացրել է: Եթե տարեսկզբին նա ունեցել է 8 միլիոն դրամ եւ 25 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, ապա տարեվերջին այդ գումարից ոչինչ չի մնացել: Վերջինս աշխատանք չունի եւ նրա եկամուտները գոյացել են միայն 3 միլիոն 240 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարներից:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան