Քիմ Քարդաշյանի քույրը դարձավ 19 տարեկան. Քայլի Ջենները ծննդյան տոնը նշել է ընկերուհիների հետ Բահամյան կղզիներում
ФОТОԵրեկ Քիմ Քարդաշյանի քույրը դարձավ 19 տարեկան: Նրա բոյֆրենդ ռեփեր Tyga-ն այդ կապակցությամբ 200 հազար դոլար արժողությամբ Mercedes Maybach S-600 էր նվիրել: Սակայն հետո երաժիշտը տհաճ պատմության մեջ էր հայտնվել, քանի որ դատարանը կալանքի օրդեր էր տվել 480 հազար դոլար վարձակալության գումարը չվճարելու համար: Իսկ նախօրեին Քայլին, որը բարկացած է իր բոյֆրենդի վրա, տոնը նշել է ընկերուհիների հետ Բահամյան կղզիներում:
Հեյլի Բոլդուինը, Քենդալ Ջեները եւ Բելլա Հադիդը
Հոբելյարին ուղեկցում էին նրա քույր Քենդալ Ջենները եւ ընկերները, որոնց թվում՝ եղել են Բելլա Հադիդն ու Հեյլի Բոլդուինը:
«Կյանքիս ամենալավ ժամանակը»,- գրել է Քայլին Instagram-ում հրապարակած լուսանկարներից մեկի նկարագրության մեջ, որոնք արվել են արմավենիների եւ կապույտ օվիանոսի ֆոնին:
Հեյլի Բոլդուին եւ Բելլա Հադիդ
Բելլա Հադիդ
Գիշերը աղջիկներին հրավառություն էր սպասում:
Աղբյուրը՝ Daily Mail