Զիմբաբվեում առյուծը սպանել է զբոսաշրջիկների խմբի ուղեկցորդին
МЕЖДУНАРОДНОЕԶիմբաբվեի Խվանգե ազգային պարկում առյուծը հարձակվել է զբոսաշրջիկների խմբի ուղեկցորդի վրա: Ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է: Միջադեպը տեղի է ունեցել այն արգելոցում, որտեղ շաբաթներ առաջ սպանվել էր հայտնի Սեսիլ առյուծը: Այս մասին գրում է NEWSru.com-ն՝ վկայակոչելով CNN-ին:
40-ամյա Քուին Սուեյլզը փորձառու ուղեկցորդ էր եւ ամեն ինչ անում էր՝ պարկի այցելուների անվտանգությունն ապահովելու համար:
Ազգային պարկի տարածած հաղորդագրության համաձայն, պտույտի ժամանակ Սուեյլզը կենդանիների թարմ հետքեր է նկատել եւ որոշել հետեւել 2 արուներից, 2 էգերից եւ 2 ձագերից բաղկացած խմբին:
Հիշեցնենք, որ հուլիսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ից ատամնաբույժ Ուոլթեր Փալմերը սպանել է հանրության սիրելի Սեսիլ առյուծին: Զիմբաբվեի իշխանությունները հայտարարել են, որ հասնելու են որսագողի արտահանձնմանը:



