Թուրք-իսրայելական բարեկամական համաձայնագիրը մոտ ժամանակներս կվավերացվի. Չավուշօղլու
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու մասին պայմանագիրը թուրքական խորհրդարանը կվավերացնի մինչեւ արձակուրդները:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Իսրայելն ու Թուրքիան հունիսի 28-ին համաձայնագիր են ստորագրել հարաբերությունները նորմալացնելու մասին: Որպեսզի փաստաթուղթն ուժի մեջ մտնի, այն պետք է հավանության արժանացնեն երկու երկրների խորհրդարանները:
«Գտնում եմ, որ դա տեղի կունենա մինչեւ խորհրդարանի արձակուրդ գնալը»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Նրա խոսքով` ծրագրվել էր այդ հարցը քննարկել շատ ավելի վաղ, բայց ծրագրերը որոշակիորեն խափանել է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձը:
«Անադոլու» լրատվական գործակալության տվյալներով` Թուրքիայի խորհրդարանն օգոստոսի երկրորդ կեսին արձակուրդ կգնա:
Իսրայելի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացումից հետո տեղի կունենա դեսպանների փոխանակություն: Չավուշօղլուն դժվարացել է ասել, թե ով կլինի Իսրայելում Թուրքիայի դեսպանը:
Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունները վատացել էին 2011 թվականին Պաղեստինի Գազայի հատված մարդասիրական նավատորմի կազմում թուրքական Մավի Մարմարա նավում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ իսրայելցի սահմանապահների հրամաններին չենթարկվելու պատճառով նավում բախում էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով սպանվել էր 9 թուրք: Միջադեպի պատճառով երկրները խզել էին դիվանագիտական հարաբերությունները:
1
«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»
2
Очередная неудача Никола Пашиняна: «Паст»
3
В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитован...
4
Впервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»
5
Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»



