Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել, նա կոտրվածք չունի
СПОРТՀայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի արմունկը դուրս էր ընկել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀԱՕԿ լրատվական բաժնին հայտնի է դարձել, որ հայ ծանրորդը կոտրվածք չունի: Արմունկը դուրս էր ընկել: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել:
Կարապետյանը ողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում:
«Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում»,- ասված է ՀԱՕԿ հաղորդագրությունում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



