Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքն ավարտել է աշխատանքը

ОБЩЕСТВО

Հանքավանի «Պոլիտեխնիկ» մարզաառողջարարական ճամբարում  օգոստոսի 11-ին եզրափակվեց հնգօրյա «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական առաջին հավաքը: Պաշտոնական եզրափակման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությանպաշտպանության նախարար ՍեյրանՕհանյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարությունը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ռեկտորի տեղակալ, Ուսանողական խորհրդի նախագահ, հավաքի տնօրեն Գոռ Վարդանյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։

Ինչպես Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՊՀ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից, երիտասարդներին ուղղված իր խոսքում Սեյրան Օհանյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության համագործակցությունը երիտասարդական կազմակերպությունների հետ և շեշտել, որ նմանատիպ հավաքներն առաջին հերթին ձևավորում ու ամրապնդում են այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ցանկացած երիտասարդի: «Յուրաքանչյուր պետության բաղկացուցիչ մասերն են հանդիսանում երկրի տնտեսույունը,բանակը և նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակությունը, որն ամբողջ հասարակությանգաղափարական և հայրենասիրական դաստիարակության մասն է, առանց որի անհնարին կլինի իրականացնելերկրի պաշտպանությունը: Այս հավաքի ժամանակ դուք բաժանվել եք մի քանի ճակատների և անկասկած, աաջին հերթին ձեզանից յուրաքանչյուրը պետք է փորձի նմանվել Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին, ՄոնթեՄելքոնյանին, մարդիկ, ովքեր մեծ ճանապարհ են անցել և երիտասարդներին ուղղված նրանց խոսքերում կա մեկմիտք՝ ապագան երիտասարդների ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ տեսնենք ձեզ ավելիպատրաստված, փորձառու, գրագետ: Ես միշտ հաստատակամությամբ ասել եմ, որ այսօրվա սերունդը մեզանից լավպատրաստված է լինելու, ավելի լավ է ապահովելու հայրենիքի անվտանգությունը և տանելու այն զարգացման»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամաակ իր խոսքերի իրավացիությունը ապացուցեցին առաջնագծում կանգնած զինծառայողները:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև հավաքի երիտասարդների հարցերին ու մասնակցել գավաթների և պատվոգրերի հանձնման արարողությանը:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին հաղթող ճանաչվեց #ՄՈՆԹԵՆԵՐ_ՃԱԿԱՏԸ։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրեցին համապատասխանաբար #ՎԱԶԳԵՆՆԵՐ և #ՆԺԴԵՀՆԵՐ ճակատները։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊՀ ռեկոտր Ոստանիկ Մարուխյանը հաղթող ճակատի ղեկավար Կարապետ Կոգարովին հանձնեցին հաղթական գավաթը և պատվոգիրը, այսպիսով` եզրափակելով մեկշաբաթյա հավաքը։

Տեղեկացնենք, որր «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական մեկշաբաթյա հավաքին մասնակցեցին ՀՀ և ԼՂՀ բուհերի շուրջ 210 ուսանողներ։ Հայաստանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված Հավաքը իրականություն դարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Պոլիտեխնիկի ռեկտորի տեղակալ, Ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանի ջանքերով:

«Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքը հզոր գաղափարախոսական միջոցառում էր «հզոր ենք, երբ միասին ենք» կարգախոսով, միասին դեպի բարձունքը ձգտող երկու երիտասարդների նմանվող տարբերանշանով, որտեղ երիտասարդներից մեկը` ՀՀ դրոշի կապույտով պատկերվածը, նմանեցված էր «Պ» տառին` խորհրդանշելով Պոլիտեխնիկցուն, իսկ մյուս երիտասարդը, անշուշտ, մնացյալ համալսարանների, երիտասարդական կառույցի ներկայացուցիչ ուսանողներն ու երիտասարդներն էին։

Մեկշաբաթյա հավաքի ընթացքում մասնակիցները մրցեցին 15 մարզաձևերում, հանդիպումներ, քննարկումներ ունեցան ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի և ՀՀ ու ԼՂՀ համալսարանների Ուսխորհուրդների նախագահների հետ»։

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности