ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել ընթրիքի սեղանի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները ոչ պաշտոնական ընթրիք են անցկացրել Միջկառավարական խորհրդի օգոստոսի 12-ի նիստից առաջ:
«Հանդիպմանը քննարկվել է համաշխարհային տնտեսության, ԵԱՏՄ-ի երկրների տնտեսությունների վիճակը, ինտեգրացիոն փոխգործակցության բարելավման հարցերը եւ առաջիկա նիստի օրակարգը»,- հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ վարչապետը, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կառավարությունների ղեկավարներ Անդրեյ Կոբյակովը, Քարիմ Մասիմովը, Սոորոնբայ Ժեենբեկովը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



