Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանին համեմատել է Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի հետ
ФОТОՔանյե Ուեսթը հայտնի է իր էքսցենտրիկ հայտարարություններով։ Այս անգամ ռեփերը Քիմ Քարդաշյանին համեմատել է Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի հետ, որին 1793–ին գլխատել էին 37 տարեկան հասակում։
«Իմ կինը նորաձեւության մեջ հեղափոխության դեմքն է։ Կար ժամանակ, երբ դիզայներները նրան թույլ չէին տալիս նստել առաջին շարքերում, իսկ հիմա նույն այդ դիզայներները նրա մարմնի կառուցվածքով մի ամբողջ հավաքածու են ստեղծում,– ասել է Քանյեն Harper's BAZAAR–ին տված հարցազրույցում։ – Հետաքրքիր է, որ Քիմին այդքան շատ են լուսանկարում։ Նա մեր ժամանակների Մարիա Անտուանետան է։ Նրա յուրաքանչյուր օրը ֆոտոսեսիա է, այդ պատճառով նա այդպես պատրաստվում է հանրությանը երեւալուց առաջ»։
Հիշեցնենք, որ զույգի ֆոտոսեսիան կհայտնվի պարբերականի սեպտեմբերյան համարում։
Քիմն ու Քանյեն կներկայանան Valentino, Chanel եւ Prada ապրանքանիշերի հավաքածուներով։