Թրամփը սխալ է համարել ԱՄՆ-ի ներխուժումն Իրաք
МЕЖДУНАРОДНОЕՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Միացյալ Նահանգները սխալ է գործել՝ նեխուժելով Իրաք:
«Մենք չպետք է ներխուժեինք Իրաք: Բայց եթե արդեն հայտնվել էինք այնտեղ, չէր կարելի նրան թողնել այն վիճակում, որում մենք դա արեցինք»,- հեռախոսով ասել է նա Fox News Channel հեռուստաալիքի «Օ՛Ռայլի Ֆակտոր» ծրագրի եթերում:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նախագահական ընտրարշավում իր մրցակցուհի Հիլարի Քլինթոնը «աղետ են դարձել երկրի համար»:
Թրամփը, արծարծելով էլեկտրոնային նամակագրության հետ կապված սկանդալի թեման, նշել է, որ եթե դա լիներ որեւէ մեկ ուրիշը, այլ ոչ թե Հիլարի Քլինթոնը, ապա մեր երկրում նրան վաղուց բանտ նստեցրած կլինեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России



