Ուկրաինացի երգչուհին Լոս Անջելեսում ամուսնացել է լողազգեստով
ФОТОՈւկրաինական Nikita խմբի նախկին անդամ Յուլյա Բրիչկովսկայան անսովոր խնջույք է կազմակերպել Լոս Անջելեսի լողափին։ Յուլյան ամուսնացել է։ Երգչուհին օվկիանոսի ափին անսովոր հարսանեկան արարողություն է կազմակերպել։

Ուկրաինուհին իր Instagram–ում հրապարակել է հարսանեկան լուսանկարներ, որոնցում նրա հագին միայն հարսի քողն է ու բաց բիկինի։

Որոշ լուսանկարներում նրա հագին կարճ սպիտակ զգեստ է։ Սակայն շոգ կլիման, ըստ երեւույթին, իրենն ասել է, եւ երգչուհին հանել է այն՝ շարունակելով հարսանիքը միայն լողազգեստով։

Մասնավոր երեկույթին ներկա էին միայն նորապսակների հարազատներն ու մտերիմ ընկերները։

Երգչուհի եւ մոդել Յուլյա Բրիչկովսկայի ամուսինը լուսանկարիչ Իգոր Նագորնովն է, որն ապրում եւ աշխատում է Լոս Անջելեսում։
Աղբյուրը՝ Dni
1
Когда вся Армения была одной командой. Никита Симонян и «Арарат-73»
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян
4
Ucom и Impact Hub Yerevan подвели итоги третьего этапа программы по развитию зелёного предпринимател...
5
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026



