Ինչպե՞ս ընտրել ձեր դեմքին համապատասխան սանրվածք
ФОТОԵթե ցանկանում եք փոխել ձեր սանրվածքը և չեք խորհրդակցել վարսահարդարի հետ, ապա խորհուրդ կտանք ուսումնասիրել ձեր դեմքի բոլոր առանձնահատկությունները:
Այսօր ձեզ խորհուրդ կտանք, թե ինչպես գտնել ձեր իդեալական սանրվածքը՝ ըստ ձեր դեմքի ձևի:
-
Օվալաձև դեմք
Գրեթե բոլոր սանրվածքներն էլ գեղեցիկ են օվալաձև դեմքի համար, սակայն ձեր դիմագծերն ավելի ընդգծելու համար ընտրեք հետևյալ սանրվածքներից մեկը
-
Միջին երկարության մազեր
-
Թեթև ալիքներ
-
Բոբ սանրվածք
-
Շրջանաձև դեմք
Եթե շրջանաձև դեմք ունեք, ապա պետք է աշխատեք սանրվածքի միջոցով նրան ավելի երկարավուն տեսք տալ: Խորհուրդ չենք տալիս կզակի մակարդակից բարձր կտրել: Փորձեք այս սանրվածքները
-
Երկար ուղիղ մազեր
-
Ճակատի երկար մազափունջ
-
Երկար ալիքված պոչիկ
-
Ուղղանկյունաձև դեմք
Ուղղանկյունաձև դեմքն ունի շատ ընդգծված կզակ և այտոսկրեր: Հետևյալ սանրվածքները շատ գեղեցիկ կլինեն ուղղանկյունաձև դեմքի համար՝
-
Երկար վարսեր ճակատի մազափնջով
-
Միջին երկարության ալիքված վարսեր կրկին ճակատի մազափնջով
-
Բոբ սանրվածք ճակատի մազափնջով
-
Սրտաձև դեմք
Սրտաձև դեմք ունեցող մարդիկ ունեն ընդգծված կզակ: Փորձեք հենց այս սանրվածքները ձեր աչքերը և այտերն ընդգծելու համար՝
-
Միջին երկարության ծայրերը մի փոքր կորացրած մազեր
-
Միջին երկարության ալիքված մազեր
-
Պոչիկ մի կողմի վրա
-
Ադամանդաձև դեմ
Ադամանդաձև դեմքի համար կարևոր է դեմքն ավելի նրբացնելու համար ընդգծել այտերը: Ուստի պետք է փորձել հետևյալ սանրվածքները
-
Միջին երկարության թեք բացվածքով վարսեր
-
Ալիքված վարսեր՝ ճակատի խիտ մազափնջով
-
Կարճ սանրվածք պիքսի ոճում
-
Քառակուսաձև դեմք
Քառակուսաձև դեմքի դեպքում պետք է նրբորեն ծածկել դեմքի ընդգծված անկյունները: Այտերը ծածկող սանրվածքները կարող են օգնության գալ, օրինակ՝
-
Շերտավոր մազեր
-
Խոպոպիկներով երկար մազեր
-
Կարճ և թեք ճակատի մազափունջ
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: