ԵԱՏՄ-ի տարածքում մուշտակների մակնշումը դառնում Է պարտադիր
МЕЖДУНАРОДНОЕԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում հատուկ չիպերով մորթեղենի մակնշումը (RFID) օգոստոսի 12-ից դառնում Է պարտադիր:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանում մորթեղենի մակնշման ծրագիրը մեկնարկել Է ապրիլի 1-ից եւ մինչեւ օգոստոսի 12-ը դրան մասնակցությունը եղել Է կամավոր: Սակայն ԵԱՏՄ-ի բոլոր երկրներն ավարտել են բնական մորթուց արտադրանքի վրա թեթեւ արդյունաբերության ապրանքների մակնշման փորձնական ծրագրի մասին համաձայնագրի վավերացումը:
Այժմ Միության երկրներում բնական մորթուց չմակնշված հագուստի, հագուստի պարագաների եւ մորթեղենի ձեռքբերումը, պահումը, օգտագործումը, փոխադրումը եւ վաճառքն արգելվում են:
Մուշտակների մակնշումը փորձնական ծրագիր Է ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշման միասնական համակարգի ստեղծման շրջանակներում:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»
3
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
4
Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма ре...
5
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»



