Վիճաբանություն, հարվածներ, դանակահարություն Դիլիջանում
ОБЩЕСТВОՕգոստոսի 11-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հովսեփ Վ.-ն, որը հրաժարվել է բացատրություն տալուց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Դիլիջանի Մյասնիկյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող հյուրանոցի դիմաց Հովսեփ Վ.-ի եւ 1983 թ. ծնված Գեւորգ Ո.-ի միջեւ ծագած վիճաբանության ժամանակ Հովսեփ Վ.-ն ձեռքով հարվածել է Գեւորգ Ո.-ի աչքին, իսկ վերջինս էլ դանակով հարվածել է նրա նախաբազկին:
Նրանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
4
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



