Հայտնի աստղեր, ում մտերմության մասին դուք տեղյակ չէիք
ФОТОԱնհավատալի է, բայց փաստ: Հայտնի աստղերը միմյանց հետ միայն նկարահանման հրապարակում չէ, որ շփվում են և մտերմանում: Նրանք մեզ նման գնում են սրճարան, զրուցում, ծանոթանում նոր մարդկանց հետ:
Այսօր ձեզ կներկայացնենք Հոլիվուդի ամենամտերիմ ընկերներին:
-
Ջասթին Թիմբերլեյք և Ջիմմի Ֆալոն
Ջասթինը և Ջիմմին ծանոթացել են 2002 թվականին MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ: Այդ ժամանական Ջասթինն արդեն լքել էր N’Sync խումբը, իսկ Ջիմմին դեռ չեր սկսել վարել իր հայտնի Saturday Night Live շոուն: Սակայն ամեն ինչ սկսվեց հենց 2002 թվականի այդ հանդիպումից: Այդ ժամանակվանից ի վեր Ջասթինն ու Ջիմմին շատ անգամներ են նկարահանվել տարբեր շոուներում և ներկայացել բազմաթիվ հումորային համարներով:
-
Բեյոնսե և Գվինեթ Փելթրոու
Իրենց ընկրերության համար Բեյոնսեն և Գվինեթը պարտական են իրենց ամուսիններին: Այն ժամանակ, երբ Ջեյ Զին և Գվինեթ Փելթրոուի արդեն նախկին ամուսին՝ Coldplay խմբի մենակատար Քրիս Մարտինը միասին մեկ ստուդիայում էին աշխատում, Բեյոնսեն և Գվինեթը շատ ժամանակ էին հասցնում միմյանց հետ անց կացնել:
Այդ ժամանակվանից ի վեր այս երկու գեղեցկուհիները կապ են պահպանում միմյանց հետ: Գվինեթի և Քրիսի բաժանման ժամանակ Բեյոնսեն այն մարդկանցից էր, որ աջակցեց Գվինեթին այդ ծանր պահին:
-
Պենելոպե Քրուզ և Սալմա Հայեկ
Պարզվում է այս երկու դերասանուհիները միմյանց հետ ծանոթացել են մինչև հայտնի և հարուստ դառնալը: Նրանց առաջին հանդիպումը եղել է լսումների ժամանակ: Երբ Պենելոպեն պետք է լքեր իր հայրենիքը և գնար Լոս Անջելես իր կարիերան կառուցելու, Հայեկը նրա՝ Լոս Անջելեսում բնակվող միակ ծանոթն էր: Հայեկը սիրով ընդունել է Քրուզին, ծանոթացրել է քաղաքին և աջակցել շատ հարցերում:
-
Ջուլիա Ռոբերթս և Ջորջ Քլունի
Բավական է Ջուլիային և Ջորջին մեկ անգամ միասին տեսնեն և մամուլում սկսում են արդեն խոսել նրանց սիրավեպի մասին: Քլունին և Ռոբերթսը հին ընկերներ են, սակայն նրանք հանդիպումների ժամանակ իրենց պահում են իբրև սիրահարներ՝ գրկում միմյանց, բռնում միմյանց ձեռքերը և ծիծաղում: Նայելով այս ընկերական զույգին արդեն սկսում ես մի փոքր հավատալ այն մտքին, որ կնոջ և տղամարդու միջև չի կարող ընկերություն լինել: -
Ռիզ Ուիթերսփուն և Քեյթ Ուինսլեթ
Ռիզը և Քեյթը բնավ նկարահանման հրապարակում կամ երեկույթի ժամանակ չեն ծանոթացել: Նրանք ուղղակի հարևաններ են: Իր հարցազրույցների ժամանակ Ռիզը հաճախ է պատմում իր և Քեյթի հանդիպման մասին: Ռիզն ասում է, որ նա շնորհակալ է իր ճակատագրին այն օրվա համար, երբ Քեյթը թակեց իր տան դուռն ու ասաց. «Բարև: Ես ձեր նոր հարևանն եմ: Մեր երեխաները նույն տարիքի են: Լավ կլիներ, եթե նրանք միմյանց հետ խաղային: Իմիջիայլոց, ժամը 21:00 է, իսկ ես խմելու բան չունեմ: Դու տանը գինի ունե՞ս:» -
Ռոբերտ Դաունի կրտսեր և Մել Գիբսոն
Այս դերասանները ծանոթացել են նկարահանման հրապարակում 1990 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր նրանք հնարավորություն չեն ունեցել կրկին խաղալ միասին, սակայն նրանց ընկերությունը դրանից բնավ չի տուժել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: