Մոսկվայում ազգայնականը սպանել է երկու ադրբեջանցիների
МЕЖДУНАРОДНОЕ Մոսկվայի Ռյազանի պողոտայում դանակով զինված անհայտ անձը առավոտյան մոտ ժամը հինգին հարձակվել է երեք տղամարդկանց վրա: Տուժածներից երկուսը մահացել են: Սպանվածների ինքնությունը պարզվել է. նրանք 1947 թ. եւ 1980 թ. ծնված ադրբեջանցիներ են: Եւս մեկ տուժած գտնվում է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Այս մասին «Говорит Москва» ռադիոկայանին հայտնել է մոսկովյան միջտարածաշրջանային արհմիության համակարգող խորհրդի նախագահ Միխայիլ Պաշկինը:
Նրա խոսքով` սպանողն ամենայն հավանականությամբ ազգայնական է եղել:
Ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել ադրբեջանցիների սպանության մեջ կասկածվող հանցագործին հայտնաբերելու եւ ձերբակալելու ուղղությամբ:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել երկու եւ ավելի անձանց սպանության, ինչպես նաեւ առողջությանը միջին ծանրության կանխամտածված վնաս պատճառելու հոդվածներով:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



