Օլիմպիական հավաքականի մարզիկների վերջին խումբը մեկնեց Ռիո դե Ժանեյրո
ФОТОUcom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի վերջին խումբն ուղևորվեց դեպի այս տարվա օլիմպիական մայրաքաղաք՝ Ռիո դե Ժանեյրո։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ ըմբիշներ՝ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանը, Միհրան Հարությունյանը ուղևորվել են Երևան-Դոհա-Ռիո դե Ժանեյրո չվերթով: Ըմբիշների թիմի գլխավոր մարզիչն է Լևոն Ջուլֆալակյանը, երկրորդ մարզիչն է՝ Էդուարդ Սահակյանը, նաև՝ Սամվել Գևորգյանը։
Ըմբշամարտիկներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատները և բարեկամները:
«Ռիո մեկնող ըմբիշներին տոկունություն ենք մաղթում և մեծ սպասումներ ունենք նրանցից», - նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցման բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը։









1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



