Հնարավո՞ր է թեստերով պարզել մահվան օրը
ЛАЙФMashable բլոգի փոխանցմամբ` շվեդ բժիշկները սովորական առցանց թեստ են մշակել, ինչը որոշում է մարդու մահվան ժամանակը կամ դրա հավանականությունը գալիք հինգ տարիների ընթացքում:
Թեստի հիմնական հարցադրումները կապված են մարդկանց կենցաղային մանրուքների հետ:
500 հազար կամավորներ փորձարկել են թեստը և նրանցից 8500-ը մահացել են 5 տարի անց:
Թեստը կազմվել է այդ մահացածների տված անձնական տվյալներով: Այս տվյալները հիմնականում ներառում են տեխնոլոգիական վերջին նորությունների (ավտոմեքենաներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ) հետ հաճախակի շփում և վնասակար սովորություններ: Այս թեստերի իրական լինելու հավանականությունը պարզելու համար Past.am-ը զրուցեց փիլիսոփայական գիտություններ դոցենտ, ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Արման Ղարագուլյանի հետ:
Մասնագետի խոսքով` ոչ մի թեստով հնարավոր չէ պարզել մահվան ժամանակահատվածը: Դա կլինի ժամանակի զուր վատնում: Թեստը լրացնելու փոխարեն՝ կարելի է լցնել կյանքը ավելի հետաքրքիր երևույթներով: Ինչ վերաբերվում է վնասակար սովորույթներին` ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ դրանք առողջության համար մեկ թշնամիներն են և կարող ենք կրճատել կյանքի տևողությունը:
Արուսիկ Տիգրանյան



